«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում նկատելիորեն ակտիվացել են Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի շուրջ հրապարակումները։ Տեղեկատվական այս «ալիքը» հուշում է, որ քաղաքական ջերմաստիճանը քաղաքում աստիճանաբար մոտենում է եռման կետին, իսկ առաջիկայում կարող է մեկնարկել բավականին թեժ ու լայնամասշտաբ արշավ՝ ուղղված նրա հնարավոր առաջադրման դեմ։

Բաբայանի անվան շուրջ ստեղծված այս իրարանցման պատճառը պարզ է. նա չի տեղավորվում ո՛չ իշխող ուժի, ո՛չ էլ այլ բևեռների դասական սխեմաներում, սակայն ունի ակնհայտ չափելի մեծ աջակցություն շարքային ընտրողների շրջանում։ Հենց այս գործոնն էլ նրա հնարավոր հայտը դարձնում է «անհարմար» քաղաքական տարբեր կենտրոնների համար, որոնցից յուրաքանչյուրն Աբովյանում ունի իր սեփական հաշվարկներն ու հավակնությունները։

Աբովյանն ավանդաբար եղել է քաղաքական ամենազգայուն համայնքներից մեկը, և համապետական ընտրությունների ավարտից հետո հիմնական ուժերի ուշադրությունը կենտրոնանում է հենց այստեղ։ Քաղաքը կարող է վերածվել իշխանական և ընդդիմադիր խոշոր խաղացողների բախման գլխավոր թատերաբեմի։

Սպասվում է նյարդերի ու ռեսուրսների լուրջ պայքար, որն ուղեկցվելու է թիրախավորված, այդ թվում` կեղծ տեղեկատվական արտահոսքերով։

Առաջիկա զարգացումները ցույց կտան, թե որքանով Բաբայանը կկարողանա դիմակայել սպասվող տեղեկատվական գրոհներին և արդյոք ի վերջո կգնա ընտրապայքարի մինչև վերջ։ Միևնույն ժամանակ պարզ կդառնա՝ նրա առաջադրումը կդառնա՞ Աբովյանի ընտրությունների գլխավոր քաղաքական ինտրիգը, թե՞ իրադարձությունները կընթանան բոլորովին այլ՝ անսպասելի սցենարով։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71439 

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը