«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Շուտով կիմանաք, ով եմ ես եւ ինչ եմ ինձնից ներկայացնում. Վահագն Մկրտչյան

Շոու բիզնես

Ամառն արդեն անցյալում է, ու շատերն ամեն կերպ փորձել են վայելել արեւն ու ջուրը։ Շատ հայտնիներ իրենց լուսանկարներով կիսվել են սոցիալական ցանցերում եւ երբեմն էլ հպարտությամբ պատմել, թե ինչ գեղեցիկ ու շքեղ հանգիստ են ունեցել 2026-ի ամռանը։ Սակայն շատերի կողմից սիրված ու ճանաչված կերպարներին՝ հոպարին եւ հնդիկին, մարմնավորած հայտնի դերասան, հումորիստ եւ բլոգեր ՎԱՀԱԳՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ չի հասցրել հանգստանալ այս ամռանը։ Փոխարենը նա մեծ նախագիծ է պատրաստել իր երկրպագուների համար, ինչի մասին էլ անկեղծացել է «Իրավունք»-ի հետ զրույցում։

— Վահագն, ինչպե՞ս անցկացրեցիք ամառը եւ որտե՞ղ:

— Ամառը հիմնականում անցկացրել եմ Հայաստանում ու պիտի ասեմ, որ շատ շոգ է եղել. համենայն դեպս՝ չգիտեմ ուրիշներն ինչպես, բայց ես շատ եմ շոգել:  

— Ոչ մի տեղ չե՞ք հանգստացել։

— Իրականում՝ ոչ, աշխատանքների մեջ ենք եղել ու  չենք հասցրել, բայց սեպտեմբերից հուսամ՝ ինչ-որ բան կլինի։

— Իսկ հումորային նոր երգեր կլինե՞ն։

— Հումորային տեսքով երգեր, հնարավոր է լինեն, բայց դեռ մտածում եմ, քանի որ որոշել ենք այնպես անել, որ ոչ միայն հումորային լինի, այլ նաեւ կոմերցիոն: Իմ կողմից մարմնավորված «հոպարին» հանդիսատեսը լսում է, բայց ինքն այդքան էլ կամերցիա չէ։

— Փակագծեր կբացե՞ք, ինչի՞ մասին է խոսքը:

— Դեռեւս՝ ոչ, բայց շատ «թույն» պրոյեկտ է սպասվում, որը, հուսամ՝ շատերին դուր կգա։ Հավանական է, որ լինի սեպտեմբերին ու այն հնարավոր կլինի դիտել յութուբյան հարթակում:

— Ամեն դեպքում, իր հայտնիությամբ ու դիտելիությունների քանակով հոպարը հաղթո՞ւմ է հնդիկին, թե՞ հակառակը:

— Կարծում եմ՝ 50-50 է, որովհետեւ ե՛ւ հոպարին գիտեն, ե՛ւ հնդիկին: Այսինքն, իմ կողմից ստեղծված երկու կերպարներին հանդիսատեսը լավ գիտի, բայց ինձ՝ չգիտի: Ու հիմա այդ հաղորդումը, որի վրա աշխատում եմ, ունի միտում, հանդիսատեսին ներկայանալու եւ ցույց տալու թե ես ով եմ ու ինչ եմ ինձնից ներկայացնում: Այնտեղ ոչ մի կերպար չեմ խաղալու, լինելու եմ Վահագն Մկրտչյանը, բայց թե ինչ է լինելու՝ կիմանաք շուտով։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը