«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Նվազագույնը 100 հազար դրամ․Ինչ գին ունի սեպտեմբերի 1-ը

Թեմա

Գաղտնիք չէ, որ առաջին դասարան գնալը «փորձություն» ու տոն է ինչպես երեխաների, այնպես էլ ծնողների համար։ Կողքի աչքով նայելիս էլ պարզ է՝ սեպտեմբերի 1-ին պատրաստվելն էժան հաճույք չէ․ որ երեխան հավուր պատշաճի, «տեղը տեղին»  պատրաստված առաջին անգամ մտնի դպրոց՝ պետք է որոշակի «գին» վճարել։

Նվազագույնը 100 հազար դրամ։ Ահա այսքան գումար է անհրաժեշտ  դպրոցահասակ մեկ երեխային սեպտեմբերի 1-ին պատրաստելու համար։ Սա այն դեպքում, երբ Հայաստանում նվազագույն աշատավարձի չափը 75 հազար դրամ է։ Ստացվում է՝ մեկ երեխային դպրոց ճանապարհելու համար անհրաժեշտ գումարը հավասար կամ նույնիսկ ավելի շատ է, քան նվազագույն աշխատավարձը։
Սեպտեմբերի 1–ին ընդառաջ դպրոցահասակ երեխաների ծնողները շտապում են անհրաժեշտ գնումներ կատարել երեխաների համար: «Իրավունքը» որոշել է պարզել, թե ծնողների համար որքան կարժենա կրտսեր և միջին դասարանների երեխաներին դպրոց ուղարկելը։

Երևանի խոշոր առևտրի կենտրոնների, խանութների և տոնավաճառների, առևտրի օնլայն հարթակների գնացուցակների ուսումնասիրման արդյունքում պարզ է դարձել, որ շարքային հայ ընտանիքի բյուջեն մեկ երեխա դպրոց ուղարկելուց կնվազի 90 000 դրամով: Սա այն դեպքում, երբ ընտանիքը երեխայի համար ամեն ինչից գնի մեկական հատ։

Դպրոցի համար ամենակարևոր գնումներից մեկը պայուսակն է, որը Երևանի խանութներում կարելի է ձեռք բերել նվազագույնը 6000-7000 դրամով: Իսկ եթե ծնողը հաշվի առնի նաև պայուսակի ամրությունը, ապա միջինում մեկ պայուսակը կարժենա 10000 դրամ։

Պայուսակում պետք է լինեն տետրեր, օրագիր, գրչատուփ, գրիչներ, մատիտներ, ռետիններ, նկարչական ալբոմ և այլ գրենական պարագաներ: Կրտսեր և միջին դասարանների երեխաներին անհրաժեշտ են նաև առարկայական հատուկ տետրեր։ Այս ամենի համար միջինում անհրաժեշտ է 16.000 դրամ։

Գոնե սեպտեմբերի 1–ին աշակերտները հագնում են սպիտակ վերնաշապիկ, սև կամ կապույտ տաբատ կամ կիսաշրջազգեստ, հիմնականում` նոր։ Սպիտակ վերնաշապիկ Երևանի տոնավաճառներից կարելի է ձեռք բերել միջինը 8000 դրամով, վերնաշապիկին փոխարինող սպիտակ բլուզը՝ միջինում 6000 դրամով: Տաբատներն արժեն 10.000-15.000 դրամ, իսկ կիսաշրջազգեստները՝ միջինը` 9000–15000 դրամ: Տղա երեխայի կոշիկները կարելի է գնել միջինը 12 000–15000 դրամով, իսկ աղջիկներինը՝ 14000-17.000 դրամով: Երեխաների գուլպաները և ներքնազգեստը միասին ծնողի գրպանի վրա կարժենան միջինը 10000 դրամ:

 Սակայն աղքատության բարձր մակարդակ ունեցող մեր երկրում ոչ բոլոր ծնողներն են, որ կարողանում են երեխաների համար գնել 15000 դրամ և ավելի թանկ պայուսակ: Բարձրացել են նաև հագուստի գները, ավելին՝ հագուստի համար նախատեսված գումարը տարեցտարի ավելանում է: Փոքրերի հագուստն ավելի թանկ է, քան մեծերինը, ընդ որում՝ աղջկա հագուստի տեսականին ավելի մեծ է, գներն էլ՝ բարձր:

Հետո նոր ծախսեր են առաջանում. գրքերի համար գումար են ծախսում, ապա նաև ձմեռային հագուստ են գնում: Կարճ ասած, վերնաշապիկ, տաբատ, կիսաշրջազգեստ (դպրոցներ կան, որտեղ համազգեստի միջին գինը գերազանցում է 10000 դրամը), մարզահագուստ, կոշիկ, սպորտային կոշիկներ, պայուսակ, օրագիր, տետրեր, գրիչներ, մատիտներ. այս ամենի համար միջին հաշվարկով անհրաժեշտ է առնվազն 100 հազար դրամ մեկ աշակերտի դեպքում՝ դրան գումարած նաև դասագրքերի գումարը։

 

Մենք նաեւ մի փոքր էքսկուրսով հետ ենք գնացել մինչեւ 2017թվական` փորձելու հասկանալ, թե ինչ գնային փոփոխություն է կատարվել այս տարիների ընթացքում.

2017-մեկ երեխային դպրոց ճանապարհելու համար անհրաժեշտ էր նվազագույնը  50 հազար դրամ:

2018-մեկ երեխային դպրոց ճանապարհելու համար անհրաժեշտ էր նվազագույնը 30-40 հազար դրամ

2019-մեկ երեխային դպրոց ճանապարհելու համար անհրաժեշտ էր նվազագույնը  50-70 հազար դրամ

Այս ցուցանիշը պահպանվել է մինչեւ 2024-ը,

Իսկ ահա 2025-2026թթ-ներին ունենք արդեն 100 հազար դրամի պատկերը:

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը