«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչպե՞ս կազդի կլիմայի փոփոխությունը Սևանա լճի վրա. իշխանությունների պատասխանը

Տնտեսություն

Կլիմայի փոփոխության առավել անբարենպաստ սցենարի դեպքում մինչև 2100 թվականը Սևանա լիճ գետային ջրերի ներհոսքը կարող է կրճատվել 34 %–ով կամ շուրջ 265 մլն խորանարդ մետրով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։

 

Դեպի Սևան հոսող գետերից ջրերի ներհոսքի նվազումը լուրջ ռիսկեր է ստեղծում Սևանի ջրային հաշվեկշռի համար, քանի որ գետերը լճի սնուցման հիմնական Կլիմայի փոփոխության առավել անբարենպաստ սցենարի դեպքում մինչև 2100 թվականը Սևանա լիճ գետային ջրերի ներհոսքը կարող է կրճատվել 34 %–ով կամ շուրջ 265 մլն խորանարդ մետրով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։

 

Դեպի Սևան հոսող գետերից ջրերի ներհոսքի նվազումը լուրջ ռիսկեր է ստեղծում Սևանի ջրային հաշվեկշռի համար, քանի որ գետերը լճի սնուցման հիմնական աղբյուրն են։ Նախարարությունից նշել են, որ կլիմայի փոփոխությունն ավելի է բարդացնում իրավիճակը և բացասաբար անդրադառնում լճի վիճակի վրա։

 

Սևանի վերականգնման համար անհրաժեշտ է լճի ջրի մակարդակը բարձրացնել 6 մետրով, ինչը, ըստ նախարարության մասնագետների, հնարավորություն կտա վերականգնել ջրի նախկին քանակական և որակական ցուցանիշները, ինչպես նաև կանխել լճի էվտրոֆիկացիան։

 

 

«Լճի մակարդակն անհրաժեշտ 6 մ-ով բարձրացումից հետո Սևանա լճում կառաջանա ջրի հավելյալ պաշար, որ էներգետիկ ու տնտեսական այլ ճյուղերի համար շատ կարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող բնական պաշար կհամարվի և ազատորեն կարելի է օգտագործել այդ նպատակներով, այդ թվում՝ տարածաշրջանային պահանջների բավարարման համար»,– ասված է գերատեսչության պատասխանում:

 

Շրջակա միջավայրի նախարարությունից վստահեցրել են, որ այդ նպատակին հասնելու համար նախատեսված են համալիր միջոցառումներ, որի իրականացման դեպքում հնարավոր կլինի լճի մակարդակը տարեկան բարձրացնել 21,6 սմ-ով։ Հաշվարկներում հաշվի է առնվել նաև Սևանից տարեկան շուրջ 170 մլն խորանարդ մետր ջրառը։

 

Ըստ հաշվարկների՝ համալիր ծրագրով նախատեսված միջոցառումների դեպքում Սևանի ջրի ծավալը 30 տարվա ընթացքում կավելանա շուրջ 8,8 մլրդ խորանարդ մետրով, որը հավասարազոր է լճի մակարդակի 6.5 մ բարձրացմանը։

 

Շրջակա միջավայրի նախարարությունից նաև մեկնաբանել են Սևանի ջրի մակարդակի ներկայիս դինամիկան և դրա հետագա բարձրացման հեռանկարները։ Միաժամանակ գերատեսչությունում ընդգծել են, որ լճի էկոհամակարգը կենդանի օրգանիզմների փոխազդեցության բարդ համակարգ է, ուստի Սևանի բնապահպանական խնդիրները միայն ջրային պաշարների մասնակի վերականգնմամբ լուծելը բավարար չէ։

 

 

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը