Կարծես երեկ էր, որ ձեռքս բռնած գնում էր մանկապարտեզ․ Արեւիկ Ալավերդյանը հուզված է

Մշակութային

Դպրոցական առաջին զանգը կրկին թակում է ֆրանսիաբնակ երգչուհի, մոդելավորող ԱՐԵՎԻԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ ընտանիքի դուռը։ Այս տարի առաջին դասարան է գնում նրա դուստրը՝ Կարինեն։ Թեեւ ընտանիքն արդեն մեկ անգամ անցել է դպրոցական առաջին օրվա՝ սեպտեմբերմեկյան հուզմունքի, սպասումների ու անհանգստությունների միջով, այնուամենայնիվ, դստեր կյանքի այս կարեւոր փուլը Արեւիկի համար ոչ պակաս հուզիչ ու խորհրդանշական է, ինչի մասին նա պատմել է «Իրավունք»-ի հետ զրույցում։

— Ընտանիքից ո՞վքեր են առաջին օրը Կարինեին ուղեկցելու դպրոց։ Ձեր որդու՝ Դավիթի հետ արդեն անցնելով այդ փորձառությունը՝ այս անգամ հուզմունքը նույնքան մեծ է՞, թե՞ որոշ չափով ավելի հանգիստ եք։

— Առաջին օրը, բնականաբար, ամբողջ ընտանիքով կուղեկցենք դպրոց։ Ինչպես եղել է նաեւ տղայիս դեպքում, այս անգամ էլ շատ մեծ ոգեւորությամբ ու հուզմունքով ենք սպասում այդ օրվան։ Իրականում ոչինչ չի փոխվել, եւ կապ չունի, որ Դավիթն արդեն դպրոց է գնացել, ու մենք այս փուլն արդեն անցել ենք։ Էմոցիաներս շատ խառն են․ շատ հուզված եմ եւ միեւնույն ժամանակ՝ շատ երջանիկ ու հպարտ, որ աղջիկս առաջին անգամ գնալու է դպրոց։

Ինձ համար այս տարիներն այնքան արագ անցան։ Կարծես երեկ էր, երբ հիշում էի՝ ինչպես էր ձեռքս բռնած գնում մանկապարտեզ, իսկ հիմա արդեն դպրոցական աղջիկ է։ Կարծես նույն զգացողությունն ունեմ․ ինձ համար նա նույնն է մնացել, պարզապես այս անգամ արդեն դպրոցական է։

— Ինչպիսի՞ դպրոց եք ընտրել Ձեր դստեր համար եւ ինչո՞ւ ընտրեցիք հենց այդ դպրոցը։

— Ընտրել ենք այն նույն դպրոցը, որտեղ հաճախում է իր եղբայրը։ Դպրոցը գտնվում է մեր տանը շատ մոտ, ինչն արդեն մեծ առավելություն է։ Բայց, բացի դրանից, քանի որ մենք առհասարակ լավ թաղամասում ենք ապրում, բնականաբար, դպրոցն էլ շատ լավն է։ Մեր բախտը բերել է՝ երկար չենք փնտրել, հեռու չենք գնացել եւ հենց մեր տան մոտ արդեն իսկ կար լավ դպրոց։

Առհասարակ, դպրոցն ընտրելիս պետք է շատ նյուանսների ուշադրություն դարձնել։ Կարեւոր է, որ թաղամասը լավը լինի, միջավայրը՝ լավը, շատ-շատ դետալներ կան, որոնք պետք է հաշվի առնել դպրոց ընտրելիս։ Իսկ քանի որ մենք արդեն ունեինք տղայիս օրինակը, էլ երկար-բարակ չմտածեցինք։

— Ձեր փոքրիկը համակերպվե՞լ է դպրոց հաճախելու մտքի հետ։

— Իրականում Կարինեն շատ է սպասում, թե երբ է դպրոց գնալու։ Մանկապարտեզի վերջին տարում նա գրեթե ամեն օր հարցնում էր՝ երբ է գալու դպրոց գնալու ժամանակը։ Այնպես որ, այո՛, շատ մեծ ոգեւորությամբ ու անհամբերությամբ է սպասում առաջին դասարան գնալուն։

— Շա՞տ է տարբերվում ֆրանսիական դպրոցը հայաստանյան դպրոցից։

— Այո՛, շատ մեծ տարբերություն կա։ Եթե համեմատում եմ իմ դպրոցական տարիների հետ, այստեղ կրթական համակարգը բացարձակ այլ է։ Տղաս, երբ նոր էր դպրոց գնում, ես էլ շատ տարբերություններ բացահայտեցի։ Օրինակ՝ ամեն տարի փոխվում է թե՛ դասարանը, թե՛ դասվարը։ Առհասարակ, այստեղ յուրաքանչյուր դասարան ունենում է մեկ դասվար, որը, բացի սպորտային դասերից, անցկացնում է գրեթե բոլոր կրթական առարկաները, եւ ամեն տարի այդ ուսուցիչը փոխվում է։ Ինձ համար սա սկզբում բավական տարօրինակ էր, որովհետեւ մենք սովոր ենք, որ երեխաները նույն դասարանի հետ տարիներ շարունակ սովորում են, միասին անցնում ամբողջ դպրոցական ճանապարհը եւ ավարտում դպրոցը։

Այստեղ այդ առումով մի փոքր դժվար է։ Երեխաները շատ էմոցիոնալ են բաժանվում իրենց դասվարից։ Տարեվերջին բոլորը շատ հուզված են լինում, որովհետեւ բաժանվում են ուսուցչից եւ դեռ չգիտեն՝ հաջորդ դասարանում ովքեր են լինելու իրենց դասընկերները։ Անկեղծ ասած՝ այդ ամենն ինձ այդքան էլ դուր չի գալիս, բայց այստեղ այդպես է։

Մեկ այլ տարբերություն էլ կա․ երեխաները նույն դպրոցում չեն սովորում մինչեւ 10-րդ դասարան։ 6-րդ դասարանից արդեն գնում են քոլեջ, այնտեղ սովորում են վեց տարի, հետո հաճախում են այլ ուսումնական կառույց։ Այս կրթական համակարգին արդեն սովորել ենք, երեխաներն էլ են սովորել ու հիմա չեն պատկերացնում, որ կարող է նաեւ այլ կերպ լինել՝ օրինակ, նույն դասարանի հետ տասը տարի սովորել։ Նրանց համար արդեն հակառակն է խորթ։

— Ի դեպ, այս տարի առաջին դասարան են գնում 2020 թվականին ծնված երեխաները։ Ձեր երեխայի մանկության առաջին տարիները համընկան կորոնավիրուսի համավարակի եւ պատերազմի հետ։ Ինչպե՞ս կարողացաք հաղթահարել այդ դժվարին շրջանը՝ որպես մայր, եւ ի՞նչ կարեւոր դասեր տվեց Ձեզ հենց այդ տարին մայրանալը։

— Ինչ խոսք, ինձ համար հղիության շրջանը էմոցիոնալ առումով շատ ծանր էր։ Կարինեն ծնվեց այն ժամանակ, երբ Փարիզում դեռ նոր-նոր էր համավարակից հետո կրկին թույլատրվում դուրս գալ տնից եւ ինչ-որ չափով վերադառնալ բնականոն կյանքին՝ այն էլ բազմաթիվ սահմանափակումներով։ Դժվար էր, իհարկե, բայց հաղթահարեցինք։

Այդ երկու շրջաններն էլ մեծ հետք թողեցին ինձ վրա։ Կարծես ստիպեցին վերանայել կյանքի արժեքները՝ հասկանալ, թե որն է իսկապես կարեւոր, իսկ ինչը՝ անկարեւոր։

— Էլի հետ գնանք տարիների հուշերով մեկ հիշարժան դեպք կհիշե՞ք Ձեր դպրոցական տարիներից։

— Այս պահին դժվար թե հիշարժան մի դեպք հիշեմ, բայց ինձ համար դպրոցական տարիները շատ լավ են անցել։ Շատ ուրախ տարիներ են եղել։ Միշտ կարոտում եմ մեր էքսկուրսիաները, մեր տոնական օրերը, երբ մենք տղաներին էինք նվերներ անում, նրանք՝ մեզ։

Հիշում եմ, թե որքան հուզված էի եւ ինչքան ծանր տարա, երբ եկավ վերջին զանգի օրը։ Շատ լավ դպրոցական տարիներ եմ ունեցել՝ շատ լավ հիշողություններով։

— Եվ վերջում՝ ի՞նչ կմաղթեք առաջին դասարանի շեմին կանգնած երեխաներին ու նրանց ծնողներին։

— Առաջին դասարան գնացող բոլոր երեխաներին, իհարկե, կանաչ ճանապարհ եմ մաղթում եւ շատ լավ ուսումնական տարի։ Կուզեմ, որ ուշադրություն դարձնեն իրենց դասերին, լավ սովորեն։ Դա այն է, ինչ ես ինքս ամեն օր ասում եմ ու ասել եմ իմ երեխաներին՝ կրթությունը շատ կարեւոր է, այն հաջողության գրավականն է։ Եթե ուզում են հասնել մեծ հաջողությունների, պետք է կրթված լինեն, շատ գիտելիք ունենան։

Ուզում եմ նաեւ, որ չվախենան փորձություններից, չվախենան սխալվելուց ու նորից սկսելուց։ Ամենակարեւորը՝ թող սովորեն հարգել, մարդկային ու բարձր արժեքներ ունենան։ Երեւի յուրաքանչյուր ծնող իր երեխայի համար նման երազանք ունի՝ որ դպրոցում միայն գիտելիք չստանա, այլ նաեւ լավ արժեքներ ձեռք բերի։

Իսկ ծնողներին, հատկապես մայրիկներին, առաջին հերթին համբերություն եմ մաղթում։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում