Հանրապետությունում սպասվում է անձրևային եղանակ
ԵղանակՕգոստոսի 31-ի կեսօրից հետո հանրապետության շրջանների մեծ մասում, սեպտեմբերի 1-4-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 30-31-ը, սեպտեմբերի 1-2-ն անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։
Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-31-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևանում՝ օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-2-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։

