Փաշինյանը պետական ունեցվածքը օտարում է հօգուտ Ադրբեջանի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիՈՉԻՆՉ ԱՆՁՆԱԿԱՆ
(ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հայտնում են, որ Քոչարյանի դեմ գործ են հարուցում ոչ թե միլիարդավոր դոլարներ ունենալու համար, քանի որ դրանց ծագման մասին տեղեկանքները կան, այլ առաջին միլիոնի, որի ծագման մասին հիմնավորումներ չկան եւ ժամանակին չի նստել:
**
ՌԵԻՆԿԱՐՆԱՑԻԱ
Ըստ պատմաբանների` հետեւելով Նիկոլի պետությունը ուզուրպացնելու գործընթացին, գալիս ես եզրահանգման, որ Լյուդովիկոս 14 –ը` «Պետություն ես եմ» տերմինը Նիկոլից ա պլագիատ արել:
**
ԱՌԱՆՁՆԱԿԻ ԴԱԺԱՆՈՒԹՅՈՒՆ
(ՆԻԿՈԼԻՙ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ «ԿԶՑՆԵԼՈՒ ԵՄ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Սեռական գործերի համաշխարհային լիգայից հայտնում են, որ Նիկոլի դաժանությունը չի կայանում նրանց կզցնելու ցանկության մեջ, այլ որ նա ցանկանում է արդեն կզածներին կրկնակի կզցնել:
**
ԿԱՄՊԱՆԻԱՅԻ ՀԱՐՑՆ Ա ԼՈՒԾՈՒՄ
(ՀԱՆԳՈՒՑՅԱԼՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ նիհիլիստների` Նիկոլը վախենալով, որ հանդերձյալ կյանքում հայտնվելուց հետո կձանձրանա, որոշել ա արդեն հանգուցյալներին դատապարտելով, իր հետ դժոխք տանի:
**
ԴԱՍԱԿԱՆ
(ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՈՄՆ ԳՅՈՒԼՇԵՆ ԷՐԴՈՂԱՆԻ ՄԱՀՎԱՆԻՑ ՀԵՏՈ` «ԷՐԴՈՂԱՆԸ ՄԱՀԱՑԵԼ Է» ԳՐԱՌՄԱՄԲ ՀՈԴՎԱԾԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՋԱՑԱԾ ԻՐԱՐԱՆՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Թուրքիայի նախագահականից հայտնում են, որ Էրդողանի մահվան մասին լուրերը չափազանցված են:
**
ԵՐԿՈՒ ՄՈՐ ԿԱԹ ՈՒՏՈՂԸ
(ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԱԽՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Եվրամիությունից հայտնում են, որ եթե նորաթուխ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը աշխատավարձ ստանալու է դրամով, ապա նրա պարգեւավճարը կտան ֆունտ ստերլինգով։
**
ՊԵՏԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔ ՎԱՏՆՈՂՆԵՐԸ
Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ եթե Ռոբերտ Քոչարյանը պետական ունեցվածքը օտարում էր ի օգուտ իրեն, ապա Նիկոլ Փաշինյանը այն օտարում է հօգուտ Ադրբեջանի Հանրապետության։
**
ՃՆՇՄԱՆ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՅՏ ՆՈՐ ՍԻՄՊՏՈՄՆԵՐ
(ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՃՆՇՄԱՆ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ` ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Առողջապահության ինստիտուտից հայտնում են, որ եթե հիպերտոնիկ հիվանդների ճնշման տատանումը խոլեստերինն ու եղանակի փոփոխություններն են, ապա Ռոբերտ Քոչարյանի դեպքում միայն նրա ունեցվածքն է ու փողերը։
**
ԾԵՐՈՒԹՅԱՆ ՍԻՄՊՏՈՄՆԵՐ
Սոցապնախարարությունից հայտնում են, որ Ռոբերտ Քոչարյանը այլեւս ամենաերիտասարդ եւ առողջ թոշակառուն չէ։

