Վիեննայում թանգարանից գողացել են 673 ադամանդ պարունակող կոլեն
ՀասարակությունԹանգարանների գողությունները Եվրոպայում դարձել են սովորական երևույթ: Այս անգամ Վիեննայում գողացվել է 673 ադամանդ պարունակող կոլեն։
Վիեննայում երկու տղամարդ է որոնվում Կիրառական արվեստի թանգարանից 600-ից ավելի ադամանդ պարունակող պլատինե վզնոց գողանալու համար։ Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալները գնել են ցուցահանդեսի տոմսեր, կոտրել ապակե ցուցափեղկը, գողացել ավելի քան 4 միլիոն դոլար արժողությամբ զարդերը եւ հանգիստ հեռացել։
Գողացված վզնոցը պատրաստվել է Եգիպտոսի նախկին թագավորական ընտանիքի համար և պատկանել է թագուհի Նազլիին:Թագուհին այն կրել է 1939 թվականին իր դստեր եւ Իրանի ապագա շահի հետ հարսանիքին։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71367

