«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ո՞ւմ հետ է «եղբայրանում» Հունահայոց թեմը

Թեմա

Հունաստանի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Խորեն եպիսկոպոս Առաքելյանի եւ Եվրասիայի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միության նախագահ Ռընե Լեւոնյանի միջեւ օրերս տեղի ունեցած հանդիպումը առաջնորդարանը  պաշտոնապես ներկայացրել է որպես «ջերմ եւ եղբայրական»։

Առաջին հայացքից ոչ մի տարօրինակ բան չկա։ Սակայն այս հանդիպման համատեքստը հասկանալու համար արժե հիշել, թե տարբեր տարիներին Ռընե Լեւոնյանի գործունեության եւ Հայ Ավետարանականների վերաբերյալ ինչ գնահատականներ են եղել հենց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականների կողմից։

Օրինակ, 2001 թվականին «Ազգ» օրաթերթում հրապարակված նյութում Հունահայոց թեմի այն ժամանակվա առաջնորդ Գերաշնորհ Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանը անդրադարձել էր Հայ Ավետարանականներին եւ ընդգծել․«Օրինական չէ այն եկեղեցին, որ գալիս, իմ «կալվածքի» մեջ է մտնում իր վարդապետությամբ։ Ինձ համար անըմբռնելի են հայ կաթոլիկ կամ հայ բողոքական հասկացողությունները։ Մեր Եկեղեցին միշտ եղել է Հայաստանյայց Եկեղեցի։ Մեր պատմությունը կերտողը Հայաստանյայց եկեղեցին է»։

Ասվածը հատկապես ուշագրավ է այսօր, որովհետեւ խոսքը հենց Հունահայոց թեմի առաջնորդի կողմից արտահայտված դիրքորոշման մասին է, իսկ այսօր նույն թեմի առաջնորդարանում տեղի է ունենում պաշտոնական եւ հրապարակայնորեն «եղբայրական» որակված հանդիպում Հայ Ավետարանական Եկեղեցու նույն շրջանակի ներկայացուցչի՝ Ռընե Լեւոնյանի հետ։

Եթե ոմանք կհակադարձեն, թե Տ․Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանը հիմա հանգստի կոչված սրբազան է, իսկ Տ. Խորեն եպիսկոպոս Առաքելյանը գործող թեմի առաջնորդ, գիտի, թե ինչ է անում, բերենք մեկ այլ օրինակ։ Այժմ կաթողիկոսական գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանը ժամանակին՝ որպես Մայր Աթոռի տեղակատվական համակարգի տնօրեն, նույն Ռընե Լեւոնյանի մասին հետեւյալ տեսակետն է հայտնել․ «Ավետարանչական եկեղեցին իրեն քույր եկեղեցի է հորջորջում Հայաստանյայց եկեղեցուն եւ մշտապես, պատեհ եւ անպատեհ հայտարարում է, որ սատարում է Մայր եկեղեցուն, սակայն, իր գործունեությամբ ոչ պակաս աղանդ է դիտվում մեր կողմից: Որովհետեւ մշտապես հետամուտ է հոգեորսության նաեւ մեր հոտի խաղաղ ընթացքը խափանելուն»։

Իսկ ինչ հայտարարություններ է արել Ռընե Լեւոնյանը, կհարցնեք դուք։ Հիշատակենք դրանցից միայն մի քանիսը՝ էլ ավելի անհարմար վիճակում չդնելով Լեւոնյանի հետ «ջերմ եւ եղբայրական» հանդիպում ունեցած սրբազանին։ «Թող Առաքելական եկեղեցու սպասավորը նախ ինքը իրապես քրիստոնյա լինի, նոր՝ քարոզի մյուսներին», - ասում էր Լեւոնյանը։ Նա էր, որ հեռուստաեթերով «խելք էր սովորեցնում», թե՝ պետք է հանդուրժել աղանդները եւ այլադավանությունը: «Մարդու խղճի ազատություն՝ այս է խնդիրը: Կա՛մ կընդունինք անիկա, կա՛մ՝ ոչ», - ընդգծում էր նա։ «Ուզենք, թե չուզենք հայ մարդն ունի հոգեւոր պահանջներ, եւ եթե դու չես բավարարում այդ պահանջները, մեկ ուրիշը կանի այդ»,- ասում էր Ռընե Լեւոնյանը եւ քիչ անց եզրակացնում, որ եթե հանդուրժող չենք աղանդների նկատմամբ, ուրեմն նույնն է, թե՝ «վաղվանից պետք է վերնիսաժի բոլոր նկարիչները միայն Մասիսը նկարեն»:

Ի դեպ, այս կրոնական կազմակերպության մասին ուշագրավ մանրամասներ կան մամուլում՝ նաեւ փորձագիտական մակարդակում։ Օրինակ, Խորեն սրբազանը բավական է թերթեր համացանցը, որպեսզի տեսներ, թե «Ազգային եւ հոգեւոր արժեքների պաշտպանության ճակատի» ղեկավար, հիմա արդեն լուսահոգի Ալեքսանդր Ամարյանն ինչ էր ասում դեռ 2013 թ.-ին։ Նա հայտարարել էր, որ Հայաստանում գործող կրոնական կազմակերպություններից որոշները բարեգործությունն օգտագործում են բիզնես նպատակներով եւ հատուկ անդրադարձել էր Հայաստանի Ավետարանական եկեղեցուն։ Նա ասել էր, որ արտասահմանյան ավետարանական եկեղեցիները կարող են պատմական եկեղեցիներ լինել, սակայն իր գնահատմամբ՝ Հայաստան գալով, նպատակ ունեն հասնել «իշխանության եւ փողի»։

Իսկ 2016 թվականին «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ նախագահ Սեւան Աղաջանյանը  պնդում էր, որ իր տեղեկություններով` չորս կրոնական կազմակերպությունների ղեկավարը միեւնույն անձն է: Ըստ նրա, խոսքը Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար», Հայ  ավետարանչական ընկերակցություն, Հայաստանի ավետարանական եկեղեցի ու Հայաստանի ավետարանական եկեղեցիների միություն կառույցների մասին է, որոնք ղեկավարում էր Ռընե Լեւոնյանը:

Այսքանից հետո՝ առաջանում է միանգամայն օրինաչափ հարց․ի՞նչ է փոխվել այս տարիների ընթացքում։ Արդյո՞ք փոխվել է Ռընե Լեւոնյանի դիրքորոշումը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ։ Հայ Ավետարանական եւ Հայ Առաքելական եկեղեցիների միջեւ նախկին դավանաբանական եւ համայնքային տարաձայնությունները պաշտոնապես քննարկվել ու հաղթահարվե՞լ են։ Եթե՝ այո, ապա հասարակությանը պետք է ներկայացնել այդ փոփոխության հիմքերը։ Եթե՝ ոչ, ավելի խորքային հարցերի տեղիք են տալիս։ Գուցե պատահական չէ՞, որ հարցազրույցներից խուսանավող Խորեն սրբազանը վերջերս հանկարծ հայտնվեց լիբանանահայ լրագրող, «Արեւելք» կայքի խմբագիր Սագօ Արեանի տաղավարում՝ մի մարդու, ում վերջին շրջանի հյուրերը, որպես չգրված կանոն, խոսում են Մայր Աթոռի եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ։

Իսկ եթե սա նոր էջ է Հայ Առաքելական եւ Հայ Ավետարանական եկեղեցիների հարաբերություններում, ապա նախ պետք էր հրապարակել, օրինակ, Ռընե Լեւոնյանի` դեպի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին դարձի գալու եւ ապաշխարելու մասին հայտարարությունը, հետո նոր ունենալ նրա հետ «ջերմ եւ եղբայրական» հանդիպում։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը