26 ՏԱՐԻ ԱՌԱՆՑ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴԻ ՎԱՐՈՒԺԱՆ ԴԱՎԹՅԱՆԻ
ՀասարակությունՕգոստոսի 28-ը, անմահ հերոս ՎԱՐՈՒԺԱՆ ՍՈՒԼԵՅՄԱՆԻ ԴԱՎԹՅԱՆԻ հիշատակի օրն է, ուղիղ 26 տարի է անցել։
Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակիցը ներկա է գտնվել։ Անմահ հերոսի հուշարձանին այցելեցին հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ, ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին։ Անմահ հերոսի մայրը տիկին ՆԱԴԵԺԴԱՆ, Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում, խորը ցավը սրտում նշեց. «Վարուժանս ծնվել է 1981 թվականի փետրվարի 23-ին, Արթիկի շրջանի Հայրենյաց գյուղում։ Հայրենի գյուղի դպրոցի 8֊րդ դասարանն ավարտելուց հետո, սովորեց Գյումրիի ուսումնարանում, ստացավ կապավորի մասնագիտություն։ Ծառայել է ԼՂՀ «Եղնիկների» զորամասում, զոհվել է 2000 թվականի օգոստոսի 28-ին։ Ուղիղ 26 տարի է անցել, սակայն ցավը մնում է ցավ, միևնույն է, որքան էլ ժամանակ անցնի, երբեք չենք կարող համակերպվել այս դաժան իրողության հետ։
ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ։ ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՈՒ ԽՈՆԱՐՀՈՒՄ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ...
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

