Եթե ​​ԱՄՆ-ն կատարի իր պարտավորությունները, մենք կբացենք նաև Հորմուզի նեղուցը. Մասուդ Փեզեշքիան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկրի ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձում Հորմուզի նեղուցի բացումը պայմանավորել է ԱՄՆ-ի կողմից իր պարտավորությունների կատարմամբ, պատժամիջոցների վերացմամբ և Իրանի ֆինանսական ռեսուրսների ապասառեցմամբ։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության նախագահի հայտարարությունը։ «Եթե ԱՄՆ-ն կատարի իր պարտավորությունները, վերացնի շրջափակումը և պատժամիջոցները, վերացնի նավթի և նավթաքիմիական արտադրանքի վրա սահմանափակումները, ապասառեցնի մեր ակտիվները և վերսկսի ներդրումները, ինչպես նաև դադարեցնի Լիբանանում ձեռնարկվող գործողությունները և Իսրայելին ստիպի հետևել համաձայնեցված շրջանակին, ապա մենք նույնպես կբացենք Հորմուզի նեղուցը՝ համակարգի քաղաքականության շրջանակներում կայացված որոշումների համաձայն»,-հայտարարել է Փեզեշքիանը։ Նշենք, որ օրեր առաջ Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին ու Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին քննարկել են Հորմուզի նեղուցով նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը:

Իրանի դեմ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի մեկնարկած պատերազմին հաջորդող վեց ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցով նավագնացությունը խիստ սահմանափակվել է, ինչը հանգեցրել է նավթի և գազի գների բարձրացման։Հունիսին Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի խախտումից և մի քանի օրով ռազմական գործողությունների վերսկսումից հետո ԱՄՆ-ն հուլիսին հայտարարել է իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը վերսկսելու մասին։ Իրանն էլ հայտարարել է, որ փակել է Հորմուզի նեղուցը և թույլ չի տալիս այնտեղով անցնել այն նավերին, որոնք իր հետ նախապես չեն համաձայնեցրել ջրային ուղով անցումը։

 

ԱՄՆ-ն օգոստոսի 24-ին Իրանի դեմ մեկնարկել է «Տնտեսական վտարանդի» գործողությունը։ Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի՝ տնտեսական ճնշման արշավի ընթացքում Վաշինգտոնը կարգելափակի Իրանի ֆինանսավորման բոլոր աղբյուրները։ ԱՄՆ-ում նաև նախազգուշացրել են, որ կարող են երկրորդային պատժամիջոցներ սահմանել բոլոր երկրների նկատմամբ, որոնք կօգնեն Իրանին։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում