Կիևի մոտ այս գիշեր տեղի ունեցած հրեշավոր պայթյունները հրթիռային զինամթերքի պահեստներում են. Ուկրաինական աղբյուրներ (Տեսանյութ)
ՄիջազգայինՈւկրաինական աղբյուրները հաստատում են, որ Կիևի մոտ այս գիշեր տեղի ունեցած հրեշավոր պայթյունը հարձակման ենթարկված զինամթերքի պահեստներում են:
Ժիտոմիրի մայրուղու մոտակայքում գտնվող պահեստների խոցման առաջացրած երկրորդային պայթյունների ուժգնության մասին է վկայում այն, որ այդ կարեւոր` M-06 մայրուղում 15-րդ կիլոմետրից մինչև 32-րդ կիլոմետրը երկու ուղղություններով էլ արգելափակվել է ամբողջ երթևեկությունը։
Աղբյուրները հայտնում են, որ օբյեկտը գրոհել է ռուսական «Գերանիում-4» անօդաչու թռչող սարքը։
Հաղորդվում է, որ տուժած օբյեկտում կային չճշտված տեսակի հրթիռներ. հարվածից հետո տեղի է ունեցել երկրորդային պայթյուն, որի հետևանքով տեղի է ունեցել զինզմթերքի անմիջական պայթյուններ եւ հրթիռների ինքնաարձակումներ` մեծացնելով աղետի մասշտաբները։
Առավոտվա դրությամբ դետոնացիան եւ հրդեհը շարունակվում էր:
Տես նաեւ https://t.me/iravunk/71336

