Պէրպէրեանի համար դատախազը պահանջեց 6 տարվա ազատազրկում

Ներքաղաքական

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ, օգոստոսի 28-ին շարունակվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կառավարության շենքում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի քննությունը։

Քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից Հակոբ Պէրպէրեանի վերաբերյալ դատարանում հնչեց դատախազության պատժաչափի պահանջը։ Մեղադրող դատախազ Գորիկ Հովակիմյանը դատարանից պահանջեց Պէրպէրեանին դատապարտել 6 տարվա ազատազրկման։

Հիշեցնենք, որ Պէրպէրեանը մեղադրվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կառավարության շենքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների առնչությամբ։ Գործով անցնող հինգ ամբաստանյալների թվում են նաեւ Հակոբ Գեւորգյանը, Արմեն Ղարիբյանը, Հրանտ Հարությունյանը եւ Սարգիս Հարեյանը։ Ըստ գործի՝ նրանց միավորում է միայն այն հանգամանքը, որ պատերազմի ավարտի մասին Նիկոլ Փաշինյանի չարաբաստիկ, իսկ որոշ քաղաքական գնահատականներով՝ կապիտուլիացիոն հայտարարությունից հետո՝ գտնվել են կառավարության շենքում կամ դրա հարակից տարածքում։ Նրանց վերաբերյալ եւս դատախազը պահանջեց գրեթե նույնական ազատազրկման պատժաչափեր։

Գործի առանցքային դրվագներից մեկը Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Մանե Գեւորգյանի ցուցմունքն է։ Դեռեւս 2025 թվականի մայիսին կայացած դատական նիստում Գեւորգյանը ցուցմունք էր տվել 2020-ի նոյեմբերի 9-ի դեպքերի վերաբերյալ եւ Պէրպէրեանին վերագրել էր իր նկատմամբ գործողություն իրականացնելու, մասնավորապես՝ իր վրա թքելու հանգամանքը։ Այո՛, որքան էլ տարօրինակ կամ զավեշտալի թվա, ողջ դատական գործընթացում միայն այս դրվագով է Պէրպէրեանի անունը հիշատակվել։ Նույն նիստում, սակայն, քննարկվել էին նաեւ Գեւորգյանի հիշողությունների եւ նախկին ցուցմունքների միջեւ առկա հակասությունները։ Այսքանից հետո՝ որքանով է ոչ իրավաչափ դատախազի 6 տարվա ազատազրկման պահանջը, նույնիսկ իրավաբան պետք չէ լինել, գնահատելու համար։

Եվ ահա դեպքից գրեթե վեց տարի անց գործը մտել է վճռական փուլ։ Այս տարիների ընթացքում Պէրպէրեանի նկատմամբ կիրառվել են տարբեր խափանման միջոցներ՝ կալանք, տնային կալանք, ինչպես նաեւ երկրից չբացակայելու արգելք։ Պաշտպանական կողմի պնդմամբ՝ այդ սահմանափակումներն էական ազդեցություն են ունեցել նրա անձնական եւ ընտանեկան կյանքի վրա, այդ թվում՝ ընտանիքի հետ միավորվելու հնարավորության։

Սակայն այս գործն այլեւս միայն Հակոբ Պէրպէրեանի դատական ճակատագրի մասին չէ։ Պատերազմի դաշտից վերադարձած մարդն այսօր կանգնած է վեց տարվա ազատազրկման պահանջի առջեւ։ Եվ որքան էլ իշխանությունը փորձի այս ամենը ներկայացնել բացառապես իրավական գործընթացի տրամաբանության մեջ, նման գործերը չեն կարող կտրվել այն քաղաքական ու հասարակական միջավայրից, որի պայմաններում դրանք ծնվել են։

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո իշխանության եւ հասարակության մի հատվածի միջեւ առաջացած խորագույն հակասությունները դեռեւս իրենց հետքն են թողնում։ Այդ գիշերվա իրադարձությունները դարձան ոչ միայն քաղաքական ճգնաժամի, այլեւ երկարատեւ քրեական գործընթացների սկիզբ։ Ուստի՝ այսօր բնական է հարցը՝ դատարանի առաջ կանգնած է միայն Հակոբ Պէրպէրեա՞նը, թե՞ նրա օրինակով այս գործով փորձ է արվում իրավական պատասխանատվության ենթարկել նաեւ այն բոլոր մարդկանց, որոնք չհաշտվեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ի հետեւանքների հետ եւ չուրացան իրենց զոհված մարտական ընկերներին։

Այս հարցի պատասխանը պետք է տա դատարանը։ Բայց մի բան արդեն իսկ ակնհայտ է՝ վեց տարվա ազատազրկման պահանջը այս գործին նոր, շատ ավելի ծանր քաղաքական երանգ է հաղորդում։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում