Վտանգի տակ է Հայաստանի ազգային անվտանգությունը

Հրապարակախոսություն

Նիկոլն այս անգամ էլ մտադիր է հանձնել հայոց Տիգրանաշենը մեր արտաքին թշնամիներից Բաքվի իր ավագ եղբայր ու հանցակից Իլհամ Ալիեւին կամ ցեղասպան Ադրբեջանին: Այս եզրակացությանը կարելի է հանգել Հայաստանի վարչապետի պաշտոնը զավթած, այն ոչ լեգիտիմ կերպով զբաղեցնող Նիկոլի հայտարարություններից, որոնցով նա հանդես է եկել օգոստոսի 20-ին կայացած ճեպազրույցում:

Նիկոլն ավելի վաղ էլ՝ դեռ 2023թ. մայիսի 22-ին հրապարակայնորեն հայտարարել էր, որ ինքը Տիգրանաշենը ճանաչում է որպես Ադրբեջանի Հանրապետության մաս, իսկ օգոստոսի 20-ին վերահաստատել է, որ Տիգրանաշենն իր համար Հայաստանի տարածք չէ:

Ընդ որում, դատելով պաշտոնական հարթություններից, Նիկոլը մտադիր է Տիգրանաշենը հանձնել ոչնչի դիմաց, իսկ ստվերում, բացառված չէ, միգուցե մեկ կամ մի քանի միլիոն դոլարի կամ եվրոյի դիմաց (Արցախի հանձնման առնչությամբ ալիեւյան 5 մլն դոլար կաշառքի մասին հրապարակումները չենք մոռացել…):

Գրում ենք՝ պաշտոնական հարթությունում ոչնչի դիմաց, քանի որ Նիկոլն ինչպես հիշյալ ճեպազրույցի ընթացքում, այնպես էլ ավելի վաղ կամ դրանից հետո չի հայտարարել ու չի խոստացել, որ Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելուց առաջ, Ադրբեջանը Հայաստանին է հանձնելու իր տարածքում գտնվող Հայաստանի էքսկլավ Արծվաշենը, ինչպես նաեւ Հայաստանի ինքնիշխան տարածքից Սյունիքի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերում վերջին տարիներին իր բռնազավթած տարածքները:

Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու Նիկոլի մտադրությունը երեւում է հիշյալ ճեպազրույցի ընթացքում նրա այն հայտարարություններից, որ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքը հստակ ամրագրված է 29 743 քառ. կմ սահմաններում, եւ որ անկլավների եւ էքսկլավների վերաբերյալ բոլոր հարցերը պետք է լուծվեն: Այլ խնդիր է, որ ըստ Նիկոլի, նշված հարցերը պետք է լուծվեն բացառապես դեմարկացիայի եւ խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում։

Նիկոլի վերոնշյալ մտադրությունը բխում է նաեւ «անկլավային տարածքների», մասնավորապես Տիգրանաշեն գյուղի ճակատագրի եւ վերաբնակեցման կրկնության ռիսկերի վերաբերյալ հարցին նրա այն պատասխանից, թե խորհրդային ժամանակաշրջանի քարտեզներում գոյություն ունի իրավաբանորեն ամրագրված իրականություն։ Եվ ո՞րն է այդ իրականությունը…

«Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման պահին գոյություն ունեցող քարտեզներում Արծվաշենը Հայաստանի տարածք է, իսկ Քյարքին (նկատի ունի Տիգրանաշենը.-Ա. Հ.), Բաղանիս-Այրումը, Բարխուդարլուն, Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չեն,- ասել է Նիկոլը,- Սա փաստ է, որի հետ մենք առնչվում ենք։ Հայաստանի 29 743 քառակուսի կիլոմետր մակերեսի հաշվարկում Արծվաշենը ներառված է որպես մեր էքսկլավ, իսկ մեր տարածքում գտնվող էքսկլավները այդ հաշվարկում ներառված չեն»։

Դժվար չէ հասկանալ, որ Նիկոլն իր այս հայտարարություններով մի կողմից զոնդաժ է անում Հայաստանի ազգաբնակչությանը եւ, ընդհանրապես, հայ ժողովրդին՝ փորձելով նախապես հետազոտել ու հասկանալ Տիգրանաշենի հանձնմանը նրանց արձագանքը, դիմադրելու կամքը, պատրաստակամությունը եւ վճռականությունը, մյուս կողմից փորձում է նրանց հոգեբանորեն նախապատրաստել իր եւ իր ոհմակի (չարախմբի) առաջիկա ոճրագործությանը, որպեսզի նրանց թեկուզ մի մասը կուլ տալով Նիկոլի կեղծ հիմնավորումները, փոքր-ինչ համակերպվի այդ մտքի հետ, անակնկալի չգա, եւ ընդվզումը մեծ չլինի:

Քանի որ Նիկոլը հիշատակել է խորհրդային ժամանակաշրջանում գոյություն ունեցած քարտեզների մասին, ապա նույն ժամանակաշրջանի այլ քարտեզներ էլ կան, ինչպես, օրինակ, Հայաստանի առաջին հանրապետության 1918- 1920 թթ. քարտեզը, Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության 1926 եւ 1939 թթ. քարտեզները, որոնցով հիմնավորվում է, որ վերոնշյալ բնակավայրերը հայաստանապատկան են: Նշված քարտեզներից, օրինակ, 1939թ. քարտեզով հիմնավորվում է, որ Հայաստանի տարածքն այդ ժամանակ եղել է ոչ թե 29 000 կամ 29 743, այլ 31 900 քառ. կմ:

Ինչո՞ւ պետք է հիմք ընդունել կոմունիստների հանցավոր ազգային քաղաքականության արդյունքում Ադրբեջանին Հայաստանի տարածքների նվիրաբերումից հետո կազմված քարտեզները եւ անտեսել մինչ այդ եղած քարտեզները… Դժվար չէ կռահել Նիկոլի պատասխանը՝ առաջնորդվում ենք վերջին՝ Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման պահին գոյություն ունեցող քարտեզներով: Լո՜ւրջ… Դե, եթե այդ սկզբունքով ենք առաջնորդվում, ապա Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման պահին (1991թ. դեկտեմբերի 21) Արցախի Հանրապետությունն իր 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով արդեն անկախացած էր, հետեւաբար Նիկոլն ինչո՞ւ այն հայտարարեց ադրբեջանական տարածք, ադրբեջանապատկան ու վաճառեց կամ նվիրեց, միով բանիվ՝ պետական դավաճանությամբ հանձնեց Ադրբեջանին…

Եթե Հայաստանի վերոնշյալ բնակավայրերը Նիկոլը եւ իր ոհմակն Ադրբեջանին են հանձնել` հղում կատարելով Ալմա-Աթայի հռչակագրին եւ այդ պահին գոյություն ունեցող ԽՍՀՄ վերջին քարտեզներին, եւ նույնն էլ մտադիր են անել հիմա՝ պատրաստվելով մեր թշնամուն հանձնել Տիգրանաշենը, ապա ինչո՞ւ են, հօգուտ Ադրբեջանի, դավաճանաբար անտեսել եւ անտեսում, որ նշված հռչակագրում այլ բաներ էլ են գրված, որոնք Ադրբեջանը կոպտորեն խախտել է, եւ որոնց առաջիկայում դեռ հանգամանորեն կանդրադառնանք:

Հայոց Տիգրանաշենի՝ Հայաստանի օրենսդրությամբ տրված, ամրագրված «Տիգրանաշեն» անվանումից հրաժարված, այն օգտագործելու փոխարեն, իր մայրենի ադրբեջաներենից հայտնի ադրբեջանական «Քյարքի» անվանումը գործածած Նիկոլին ասենք, որ Քյարքին չգիտենք ինչ է, բայց Տիգրանաշենը Հայաստանի տարածքն է թե՛ պատմականորեն, ինչն ապացուցված է ինչպես պատմական աղբյուրներով, այնպես էլ հնագիտական պեղումներով, թե՛ իրավական առումով՝ Հայաստանի ներկայիս օրենսդրության համաձայն:

Վերոնշյալ փաստերն անտեսելը, խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, այսինքն՝ ոչ լեգիտիմ մեծամասնության միջոցով Հայաստանի օրենսդրության փոփոխությամբ Տիգրանաշենը Հայաստանի վարչատարածքային կազմից դուրս թողնելը եւ Ադրբեջանին հանձնելը լինելու է Նիկոլի ՔՊ-ի՝ օրենսդրական փոփոխությանը կողմ քվեարկած «պատգամավորների» կողմից պետական դավաճանություն՝ հօգուտ մեր արտաքին թշնամու, իսկ տվյալ հանցանքը չկանխելու, առավել եւս՝ հանցանքի կատարումից հետո մեղավորներին քրեական պատասխանատվության չենթարկելու դեպքում իրավապահ մարմինների համապատասխան պաշտոնյաների արարքը գնահատվելու է ոչ թե պարզապես հանցավոր անգործություն, այլ պետական դավաճանությանը հանցակցություն՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ…:

Ինչ վերաբերում է Տավուշի մարզում Բաղանիս-Այրում, Նիկոլի ասած` Բարխուդարլու, Յուխարի Ասկիպարա բնակավայրերին, ապա դրանք նույնպես Հայաստանին են պատկանում, ինչն Արցախի Հանրապետությունը պետական դավաճանությամբ Ադրբեջանին հանձնած եւ իր ոճրագործությունը մարսած Նիկոլն անտեսելով՝ 2024թ. պետական դավաճանությամբ հանձնեց Ադրբեջանին:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում