Ալենի հույսը Արեւմուտքի էշին ցախ դարսելն է մնացել

Վերլուծություն

Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունները հերթական անգամ ցույց տվեցին, թե իշխանության ներսում ինչպիսի յուրօրինակ մրցավազք է ընթանում՝ ով ավելի արագ, ավելի բարձր ու ավելի անտեղի կհաստատի իր հակառուսական հավատարմությունը Արեւմուտքին։

ԱԽ քարտուղարը «Դոժդ»-ի եթերում հայտարարել է, որ Ռուսաստանից ոչ ոք չի զանգահարել՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործերի առնչությամբ, եւ հույս է հայտնել, որ «ոչ ոք չի զանգահարի, քանի որ դա իմաստ չունի»։ Միաժամանակ Քոչարյանի եւ նրա քաղաքական ուժի հռետորաբանությունը նա կապում է Մոսկվայում հնչող թեզերի հետ։

Այս ամենում, սակայն, առավել հետաքրքիր է ոչ այնքան Ռուսաստանի հասցեին հերթական կոշտ ձեւակերպումը, որքան դրա հասցեատերը։ Սիմոնյանը կարծես փորձում է ապացուցել ոչ միայն ընդդիմությանը կամ Ռուսաստանին, այլեւ սեփական իշխանության արեւմտյան գործընկերներին, որ ինքը եւս կարող է լինել այնպիսի անշեղ արեւմտամետ, ինչպիսին իշխանական համակարգում ներկայացվում էր նախկին ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։

Այստեղ, սակայն, կա մի էական խնդիր։ ԱԽ քարտուղարի պաշտոնը վաղուց վերածվել է ոչ միայն պետական կառավարման, այլեւ արտաքին քաղաքական ազդանշանների հարթակի։ Քաղաքական շրջանակներում տարիներ շարունակ շրջանառվել են տեսակետներ, թե այդ ինստիտուտի գործունեությունը չափազանց սերտորեն է ներդաշնակեցվում արեւմտյան, ավելի կոնկրետ՝ բրիտանական հետախուզության՝ ՄԻ-6-ի կառույցների օրակարգերի հետ։ Ու հենց այդ ընկալումն է Սիմոնյանի վերջին հայտարարություններին տալիս լրացուցիչ քաղաքական ենթատեքստ։

ԱԼԵՆԻՆ ՈՉ ԷԼ ԿԶԱՆԳԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ

Սիմոնյանի համար, ըստ ամենայնի, խնդիրը միայն այն չէ, որ Ռուսաստանից «չզանգեն»։ Խնդիրը նաեւ այն է, որ Բրյուսելում, Լոնդոնում կամ այլ արեւմտյան կենտրոններում տեսնեն՝ Երեւանում կա մեկը, ով պատրաստ է առանց ավելորդ երկմտանքի կրկնել անհրաժեշտ հակառուսական թեզերը։ Բայց այստեղ էլ Սիմոնյանը կարծես չի նկատում մի պարզ հանգամանք. արդեն առաջվանը չէ։

Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին տարիներին իշխանական թիմի տարբեր ներկայացուցիչների դերաբաշխումը բավական հստակ էր։ Մեկը զբաղվում էր ներքին քաղաքականությամբ, մյուսը՝ արտաքին կապերով, երրորդը՝ անվտանգային օրակարգով։ Ժամանակի ընթացքում այդ համակարգը փոխվեց։ Որոշ դեմքեր կորցրին իրենց նախկին ազդեցությունը, որոշ պաշտոններ դարձան շատ ավելի կարեւոր, իսկ նախկինում երկրորդական թվացող պաշտոնյաները հայտնվեցին համակարգի կենտրոնում։

Սիմոնյանի դեպքում եւս տեղի ունեցավ իշխանական վերադասավորման նման գործընթաց։ Նրան քաղաքական համակարգը փաստացի դուրս մղեց՝ առանց թողնելու որեւէ պաշտոնի, որը կերաշխավորեր նախկին ազդեցությունը։ Հետո, ԱԽ քարտուղարի պաշտոնում հայտնվելով, նա ստացավ հնարավորություն կրկին վերադառնալու իշխանական առաջին գիծ։ Ու հիմա այդ պաշտոնը պետք է պահել՝ իհարկե, համեստի մեջ, առանց առաջ անցնելու Փաշինյանից, ինչի հետեւանքն էր թերեւս, որ Ալեն Սիմոնյանն այլեւս Աժ նախագահ չէ։

Իսկ պաշտոնը պահելու համար իշխանության ներսում բավարար չէ պարզապես պաշտոնավարել։ Պետք է օգտակար լինել։ Պետք է ցույց տալ, որ ունես սեփական քաղաքական նշանակությունը։ Եվ, եթե նախկինում դրա համար բավական էր Փաշինյանի թիմի ներսում հավատարմությունը, այսօր, ըստ ամենայնի, պետք է նաեւ արտաքին հավատարմության ցուցադրություն։

Այստեղից էլ՝ Ռուսաստանը, Քոչարյանը, «Մոսկվայի խոսող գլուխները», «ոչ ոք չի զանգահարել» եւ պատերազմից փախած ռուսներին ուղղված՝ «բարի գալուստ Հայաստան» ձեւակերպումների տարօրինակ համադրությունն է ի հայտ գալիս Ալեն Սիմոնյանի խոսքերում։ Սակայն քաղաքականությունը միայն բարձրաձայն ասված հակառուսական նախադասությունների մրցույթ չէ։ Պետական պաշտոնյաների համար առավել կարեւոր է հասկանալ, թե ինչ հետեւանքներ կարող են ունենալ նման հայտարարությունները Հայաստանի անվտանգության, արտաքին հարաբերությունների եւ հասարակության ներսում առանց այդ էլ խորացած բեւեռացման վրա։ Հատկապես երբ խոսքը վերաբերում է Անվտանգության խորհրդի քարտուղարին։

Ակնհայտ է, որ Ալեն Սիմոնյանի խոսքերում առկա հակառուսական ուղերձները, թերեւս, ավելի շատ ուղղված են ոչ թե Մոսկվային, այլ` Արեւմուտքին։ Սիմոնյանը կարծես ցանկանում է ապացուցել, որ ինքը կարող է լինել Փաշինյանի իշխանության այն պաշտոնյան, որը ոչնչով չի զիջում համակարգի ամենաարեւմտամետ դեմքերին։ Թե դա որքանով է նրան հաջողվում՝ այլ հարց է։ Որովհետեւ իշխանության ներսում արեւմտամետության աստիճանը չափող մրցավազքը կարող է ինչ-որ պահի դառնալ ոչ թե արտաքին քաղաքականություն, այլ ներքաղաքական կարիերայի ապահովագրություն։ Եվ այդ դեպքում հարցը ոչ թե այն է, թե Ռուսաստանից ով կզանգահարի, այլ՝ ով կզանգահարի Արեւմուտքից, երբ հերթը հասնի պաշտոնների հաջորդ վերաբաշխմանը։ Սա է Սիմոնյանի հայտարարությունների ամենահետաքրքիր ենթատեքստը։ Եվ թերեւս հենց սա է այն հարցը, որի պատասխանը չի հնչելու, ասենք, «Դոժդ»-ի եթերում։

ԽՍՏՈՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ, ԻՍԿ ՀԵՏՈ՞

Իսկ թե ինչով է զբաղված մանդատավոր ընդդիմությունը, ոչ պակաս ուշագրավ է։ Նայում ես ԱԺ նիստերը, ու մի պարզ հարց է առաջանում՝ իսկ խորհրդարանական ընդդիմությունն իրականում ի՞նչ է անում։

«Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է, թե խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումները։ Լավ, հետո՞։ Դատարանի դիմաց մի հատ խրոխտ ելույթ են ունենում, գնում տուն ու հանգիստ քնում։ Բայց ախր քաղաքական պայքարը հայտարարություն անել չէ։ Եթե իշխանությունը միջամտում է իրավական գործընթացներին, պետք է լինի գործողությունների ծրագիր, ոչ թե հերթական գրառում։ Ութ տարի Նիկոլ Փաշինյանն իշխանության է, մի պլան այդպես էլ ընդդիմությունը չունեցա՞վ։ Հիմա էլ ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնները բաշխել են ու հով նստել։ Իսկ Փաշինյանը չի հանգստանում, հիմա էլ հրովարտակ է իջեցրել, թե՝ «իրավապահ համակարգի խլուրդներին գտեք, թե չէ մտնելու եմ շենք, ով աչքիս դիմաց դուրս եկավ՝ գործից հանելու եմ»: Փաստորեն, նա այլեւս իրավապահներին էլ չի վստահում, իսկ այստեղ հարց է ծագում՝ այլեւս ովքե՞ր են Փաշինյանին օպերատիվ տվյալներ հաղորդում, իր ներքին ձա՞յնը, թե՞ այլ տիեզերական ուժեր, որ աջ ու ձախ մեղադրանքներ է շաղ տալիս։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում