Ռուսական ուժերը հերթական հարվածներն են հասցրել ուկրաինական լոգիստիկային (Ֆոտո)
ՄիջազգայինԿիևում եւ շրջակայքում ռուսական ուժերը հերթական հարվածներն են հասցրել ուկրաինական լոգիստիկային։
Կիևի մարզի Սվյատոպետրիվսկեում հարված է հասցվել «Նովա Պոշտա» պահեստին։ Բիլոգորոդ համայնքի ղեկավար Օվսիենկոն հայտնել է, որ վնասվել է նաև մոտակա ձեռնարկությունը։
Կիևի մարզում խոցվել է խոշոր պահեստային համալիր։ Ռուսական կողմի տվյալներով՝ այն միաժամանակ օգտագործվել է «Ֆլամինգո» հեռահար թևավոր հրթիռների պատրաստի արտադրանքի և հրթիռային շարժիչների վառելիքի պահեստավորման համար։
Օդեսա նավահանգստում հարձակողական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված ռազմական տեխնիկա պարունակող վեց պահեստային օբյեկտների։

