Ռուսները Կիեւին հարվածելու նոր սխեմայի են անցել, որը քաղաքը լարված կպահի ողջ օրը
ՄիջազգայինԵրեկ Կիևում օրվա ընթացքում ռեկորդայինթվով` 13-րդ օդային հարձակման տագնապն է հնչեցվել: Ողջ պատերազմի համար սա բացարձակ ռեկորդ է։
Սա տրանսպորտային, մասնավորապես, քաոս է առաջացրել քաղաքում կիլոմետրանոց խցանումներ, 15 ժամով գնացքների ուշացումներեւ այլն։
Ռուսական աղբյուրներն ակնարկում են նոր ռազմավարության մասին: Այն է, Կիեւի վրա գրոհները կարող են դառնալ փոքր քանակով անօդաչուներով, բայց մեկ-երկու ժամը մեկ կրկնվող: Ընդ որում, պարբերաբար կլինեն անցումներ համեմատաբար ավելի մեծ քանակով անօդաչուների եւ հրթիռների կիրառման, ինչն Ուկրաինայի մայրաքաղաքի պաշտպանության հնարավորություն չի տա անտեսել փոքր հարձակումները: Դա ողջ օրվա մեջ կպարտադրի հնչեցնել տագնապի ազդանշան` քաղաքը մշտական լարվածության եւ քաոսի մեջ պահելով:

