Իսկ ինչո՞ւ ոչ, «Ну-ка все вместе»-ն կլինի իմ վերադարձը մեծ բեմ. Անահիտ Հակոբյան

Շոու բիզնես

Մեկ տարուց ավել դադարից հետո՝ «Նոր ալիք 2024» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի հաղթող երգչուհի ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ կրկին կլինի մեծ բեմում եւ կներկայացնի Հայաստանը։ Այս անգամ նա հանդես կգա ռուսական հանրահայտ մեգանախագծում՝ «Ну-ка, все вместе!» երգի մրցույթում: Այս մասին «Իրավունք»-ին մանրամասներ է պատմել անձամբ երգչուհին։

Նախ՝ շնորհավորում ենք, որ վերադարձել եք բեմ եւ անհամբեր սպասում ենք Ձեր ելույթին: Սկսենք սկզբից՝ ո՞ւմ կողմից ստացաք առաջարկ մասնակցել «Ну-ка, все вместе!» նախագծին։

Շատ շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Իրականում «Նոր ալիք» մրցույթից հետո եմ մասնակցության առաջարկ ստացել, բայց քանի որ ինձ մոտ ստեղծագործական դադար էր, եւ մոտավոր մեկ տարի գրեթե նոր տեսահոլովակով կամ երգերով հանդես չէի գալիս, մի տեսակ, այդ պահին չէի ուզում մասնակցել: Հանգստի շրջան էր, կարելի է ասել՝ վերականգնման շրջան։

Եվ 2026 թվականին, երբ արդեն հայտարարվեց 8-րդ եթերաշրջանի մեկնարկը, վրացի մենեջեր Մադոննան եւս մեկ անգամ հիշեցրեց ինձ, որ նախագիծը կա, առաջարկն ուժի մեջ է, եւ նրանք ցանկանում են, որ ես անպայման մասնակցեմ եւ երգեմ: Ես էլ մտածեցի՝  իսկ ինչո՞ւ ոչ, ու հենց սա էլ կլինի իմ վերադարձը մեծ բեմ։ Սրանից հետո արդեն կթողարկվեն տեսահոլովակներ, երգեր: Այսինքն՝ կարծում եմ, որ սա հրաշալի մեկնարկ Է։ Ինչպես գիտեք, ինձ համար շատ կարեւոր է ու ես ցանկացած մեծ բեմ օգտագործում եմ իմ երկիրը՝ Հայաստանը, ներկայացնելու, իմ Եռագույնը ծածանելու, իմ հայերի պատիվը բարձր պահելու համար: Այս անգամ էլ բացառություն չէ։

Ո՞վ է Ձեր բեմական հագուստի դիզայները լինելու եւ քանի՞ հագուստ եք փոխելու մրցույթի ընթացքում։

Առաջին հագուստն արդեն հաստատված է, բայց մյուս հագուստները պիտի ամեն դեպքում պրոդյուսերների եւ ռեժիսորների կողմից հաստատվեն։ Դիզայները Արայիկ  Գաբաջանն է եւ վստահեցնում եմ, որ ամեն բան շատ գեղեցիկ եւ տարբերվող է լինելու։ Իմ կերպարն ունենալու է յուրահատուկ ոճ։

Քանի՞ երգ եք կատարելու։

Իրականում, ըստ մրցույթի կանոնների՝ 3 երգ, բայց հնարավոր է նաեւ, որ, օրինակ, երկու մասնակից հավաքեն նույն միավորները, եւ երբ նույն միավորները հավաքեն, այդ ժամանակ եւս մեկ երգ պիտի հնչի, որ նրանցից մեկը հաղթող ճանաչվի։ Դա կոչվում է «բաթլ»։

Անահիտ, ժյուրիի անդամների կազմը անփոփո՞խ է։

Դե, ժյուրիի 100-յակի ղեկավարը Սերգեյ Լազարեւն է, հաղորդավարը, որքանով  տեղեկացված եմ՝ կրկին Նիկոլայ Բասկովն է լինելու։ Ժյուրիի կազմը կարծում եմ՝ անփոփոխ 100-յակն է՝ Ռուսաստանի հայտնի վաստակավոր արտիստներ, երգիչներն, պրոդյուսերներն, երաժշտախմբերից ներկայացուցիչներ: Այսինքն, Ռուսաստանի ամենահայտնի մարդկանց առաջ եմ երգելու։

Կա՞ որոշակի անհանգստություն, լարվածություն․․․

— Գիտեք, հուզմունք կա, բայց սա հաճելի հուզմունք է։ Այնպիսի հուզմունք չէ, որը բնորոշ է եւ հարիր է ավելի սկսնակ արտիստներին: Սա այն հուզմունքն է, որ ուզում ես նշաձողն ավելի բարձրացնել ու էլ ավելի լավ ներկայանալ, թե՛ վոկալով, թե՛ ամեն-ամեն առումով: Ուզում ես ինքդ քեզ գերազանցել, որովհետեւ, իսկապես, ներկա պահին «Ну-ка, все вместе!» նախագիծը համարվում է ամենավարկանիշայինն՝ իր  մասշտաբով եւ ոչ միայն: Այս նախագիծը շատերն են սիրում:

Պիտի ասեմ, որ առաջին ելույթիցս հետո՝ ես էլ սիրո մեծ ալիք ստացա: Տարբեր երկրներից, տարբեր ազգության մարդիկ էին գրում ինձ՝ Ղազախստանից, Ռուսաստանից եւ այլն, ասում էին, որ ինձ հետ են եւ հաղթանակ են մաղթում:

Մենք էլ ենք հաղթանակ մաղթում: Իսկ ո՞ր հեղինակների երգերն են հնչելու եւ արդյոք հայերեն կատարում լինելու է։

Երգերի հետ կապված դեռ իրավունք չունեմ ինչ-որ տեղեկատվություն տալ՝ պրոդյուսերների կողմից չի թույլատրվում, բայց հայերեն երգ հնարավոր է նաեւ լինի: Հնարավոր է, որ երգի ընթացքում ինչ-որ հայերեն հատված լինի, բայց փակագծերը բացելու իրավունք չունեմ։

— Ո՞վ կուղեկցի Ձեզ դեպի Մոսկվա:

— Կմեկնեմ մենակ: Աստված տա ամեն բան լավ լինի, եզրափակչին կարծում եմ՝  պարոն Գաբաջյանը կմիանա ինձ:

Իսկ Ձեր նշանածը կլինի՞ ձեր կողքին։

Եզրափակիչ փուլին՝ այո, բայց այս ընթացքում չեմ ուզում ոչ մեկ լինի իմ կողքին: Ուզում եմ մենակ գնալ ու ամբողջությամբ ընկղմվել աշխատանքի մեջ, կենտրոնանալ, եւ հետո արդեն եզրափակչին թող բոլորը գան։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում