Տաջիկստանում կանցկացվի կրկեսային արվեստի առաջին միջազգային փառատոնը. ով է ներկայացնելու Հայաստանը
Մշակութային«Վարդանյան եղբայրներ» կրկեսը Հայաստանը կներկայացնի միջազգային բեմում՝ ծաղրածուներ «Vavi»-ի (Վահագն Ազիզբեկյան) եւ «Mini»-ի (Կամո Կիրակոսյան) մասնակցությամբ։ Սա կարեւոր եւ նշանակալի իրադարձություն է ինչպես «Վարդանյան եղբայրներ» կրկեսի, այնպես էլ հայկական կրկեսային արվեստի համար։
Սեպտեմբերի 17-ից 20-ը Տաջիկստանի պետական կրկեսում կանցկացվի «Կրկեսի աշխարհը միավորում է սրտերը» խորագրով միջազգային փառատոնը՝ աշխարհի 14 երկրների արտիստների մասնակցությամբ։

