Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ
ԵղանակՕգոստոսի 27-31-ի գիշերը և կեսօրից հետո հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-30-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։
Երևանում օգոստոսի 27-28-ի երեկոյան ժամերին, 29-31-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։
Երևան քաղաքի օգոստոսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 37.8°C (2014 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 10.6°C (1992 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 24.5°C

