«Հրապարակ». Ղազարյանն ակտիվորեն աշխատում է պաշտպանության նախարար դառնալու ուղղությամբ
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանը, որը Տավուշում, եղբոր անունով ապօրինաբար սեփականացված հողատարածքում հանգստյան գոտի է կառուցում, հույսը չի կտրել, որ կվերադառնա պետական աշխատանքի:
հետ վերցնեն համայնքային հողը: Կրկին պետական համակարգ վերադառնալու համար էլ Վահե Ղազարյանը պաշտոնաթողությունից հետո լռել է ոչ մի քննադատական խոսք չի ասել, ընտրությունների ժամանակ աշխատել է ՔՊ-ի համար, ցանկացած առիթով Փաշինյանին հրավիրում է ուտել-խմելու:Որոշ ժամանակ առաջ Իջեւանում խոսում էին, որ նա ուզում է ԱԱԾ տնօրեն նշանակվել, իսկ հիմա քանի որ պաշտպանության նախարարի հրաժարականի թեման է շրջանառվում, եւ հայտնի է, որ Սուրեն Պապիկյանին Փաշինյանը ձեռք չի տալիս, ըստ էության, մի պատճառով հարմար թեկնածու չի գտնում, ուստի Ղազարյանը սկսել է ակտիվորեն «աշխատել» այս ուղղությամբ: Մեր աղբյուրի խոսքով` նա այժմ փորձում է Փաշինյանի հետ բանակցել, որ պաշտպանության նախարարի պաշտոնի հարցում ընտրությունն իր վրա կանգ առնի: Վերջերս որդու բանակի խնջույքին էլ Փաշինյանին հրավիրել էր այդ հեռահար նպատակով:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71265

