Բրիտանիան բախվում է Ռուսաստանի կողմից «մոտեցող հարձակումների վտանգին». Daily mail news
ՄիջազգայինԷնդի Բըրնհեմին զգուշացրել են, որ Բրիտանիան բախվում է Ռուսաստանի կողմից «մոտեցող հարձակումների վտանգին»՝ Ուկրաինային աջակցելու պատճառով: Այս մասին գրում է Daily mail news-ը:
Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը նախազգուշացվել է Ռուսաստանի հնարավոր արձագանքի մասին՝ Ուկրաինային իր աջակցության աճի կապակցությամբ: Հրատարակության աղբյուրների համաձայն, բրիտանական անվտանգության ծառայությունները պատրաստվում են Կրեմլի «ուղղակի արձագանքին»՝ Բըրնհեմի Կիև այցից, հրթիռային տեխնոլոգիաների տվյալների փոխանցումից Ուկրաինային և ռազմական համագործակցության ընդլայնումից հետո:
Ըստ անղբյուրի, Մոսկվան սպասում էր, որ նոր վարչապետը կլինի ավելի մեղմ, քան Քիր Սթարմերը, սակայն ներկա վարչապետի կոշտ դիրքորոշումը փոխել է այդ սպասումները։
Աղբյուրը նշել է, որ Ռուսաստանը կարող է փորձել թիրախավորել բրիտանական պաշտպանությունը կամ կարևորագույն ենթակառուցվածքները՝ կիբերհարձակումների, հրկիզման, դիվերսիայի կամ «անհայտ աղբյուրների» գործողությունների միջոցով՝ առանց իրավիճակը ՆԱՏՕ-ի ուղղակի արձագանքի հասցնելու: Նաեւ չեն բացառվում «կիսառազմական» գործողությունները, այդ թվում՝ Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ներգրավված օբյեկտներում հնարավոր միջադեպերը: Այս ֆոնին բրիտանական պաշտպանական ընկերությունները ամրապնդում են իրենց ֆիզիկական և կիբերպաշտպանությունը:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71252

