Պատահակա՞ն է, որ հենց այս պահին գործնական օրակարգում հայտնվեց Տիգրանաշենի թեման

Վերլուծություն

Առն­վազն տարօ­րի­նակ տեսք է ստա­նում, որ ­Մեր­ձա­վոր Ա­րե­ւե­լքում ներ­կա­յիս հան­գու­ցա­լու­ծու­մա­յին ի­րա­վի­ճա­կի ֆո­նին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=347549&l=am), ­Նի­կոլ ­Փա­շին­յա­նը հան­կարծ ո­րո­շեց գնալ մի շարք կտրուկ քայ­լե­րի: «Թ­րամ­փի ու­ղի», «դե­պի Եվ­րո­պա», «­Տիգ­րա­նա­շենն Ադր­բե­ջան է եւ` վերջ» ու նման այլ թե­զե­րը, ի­հար­կե, ա­ռա­ջին հեր­թին ­Հա­յաս­տան–Ադր­բե­ջան տի­րույ­թում են: ­Բայց այն, որ ի­րա­կա­նում այդ ա­մե­նը ոչ միայն ­Ռու­սաս­տա­նի, այլ նաեւ Ի­րա­նի ուղ­ղութ­յամբ են մասշ­տա­բա­յին քայ­լեր, ի­հար­կե, ակն­հայտ է, ան­կախ այն բա­նից, թե այդ մա­սին ինչ կա­սի ­Նի­կո­լը:

­­Կարճ ա­սած, որ հենց այս պա­հին ա­ռաջ է գա­լիս ­Տիգ­րա­նա­շե­նը` եր­բեմ­նի Ք­յար­քին Ադր­բե­ջա­նին տա­լու թե­ման, հա­զիվ թե պա­տա­հա­կան լի­նի: ­Հաշ­վի առ­նե­լով այդ հատ­վա­ծի ոչ թե միայն կո­մու­նի­կա­ցիոն, այլ` ռազ­մա­վա­րա­կան, ըստ այդմ` ռազ­մա­կան կա­րե­ւո­րա­գույն նշա­նա­կութ­յու­նը, ո­րը էա­կան է ոչ թե միայն ­Հա­յաս­տա­նի հա­մար, այլ նաեւ, ե­թե հան­կարծ ողջ տա­րա­ծաշր­ջա­նով մեկ մեծ պա­տե­րազմ պայ­թի:

­­Կո­մու­նի­կա­ցիոն ի­մաս­տով ­Տիգ­րա­նա­շե­նը, ի­հար­կե, ­Հա­յաս­տա­նի հա­մար չա­փա­զանց կա­րե­ւոր կետ է: Եվ ե­թե ան­գամ այն հանձ­նեն ռազ­մա­վա­րա­կան եւ, առ­հա­սա­րակ, հե­ռան­կա­րի ա­ռու­մով ի­րե­նից ո­րե­ւէ ար­ժեք չներ­կա­յաց­նող Արծ­վա­շե­նի դի­մաց, ա­պա ­Հա­յաս­տա­նի կո­րուստն ակն­հայտ է: ­Հի­շեց­նենք, գյու­ղը, ա­վե­լի կոնկ­րետ` անկ­լա­վը գտնվում է դե­պի ­Մեղ­րի տա­նող մայ­րու­ղու վրա, եւ միայն դա ար­դեն իսկ վկա­յում է լո­գիս­տիկ հսկա­յա­կան նշա­նա­կութ­յան մա­սին: ­Բայց դրա­նով հան­դերձ, սա դեռ մա­հա­ցու խնդիր չէ: ­Նա­յենք քար­տե­զին. ի­րա­կա­նում այս պա­հին էլ կա առն­վազն եր­կու ճա­նա­պարհ, ո­րով կա­րե­լի է շրջան­ցել ­Տիգ­րա­նա­շե­նը: ­Նախ, Զան­գա­կա­տուն–­­Վե­դի ճա­նա­պար­հը, ո­րը սկսվում է մինչ անկ­լա­վին հաս­նե­լը: ­Նաեւ կա Ե­ղեգ­նա­ձո­րից ­Սե­ւա­նի գո­տի դուրս գա­լու տար­բե­րա­կը: Ճիշտ է, այդ ճա­նա­պարհ­նե­րը պետք է նո­րո­գել, դրանք մեծ ծախ­սեր են պա­հան­ջում: ­Բայց տե­սա­կա­նո­րեն, կա ­Տիգ­րա­նա­շե­նի կորս­տով ա­ռա­ջա­ցող լո­գիս­տիկ խնդի­րը լու­ծե­լու մե­խա­նիզմ:

Այլ բան է, ե­թե խո­սում ենք ­Տիգ­րա­նա­շե­նի անկ­լավ կոչ­վող կե­տի ռազ­մա­կան նշա­նա­կութ­յան մա­սին: Ե­թե Ադր­բե­ջա­նը տի­րի այդ կե­տին, ա­պա պա­տե­րազ­մի դեպ­քում բա­վա­կա­նին նպաս­տա­վոր ճա­նա­պարհ­նե­րով դե­պի ­Սե­ւան` ­Մար­տու­նի հար­վա­ծե­լը եւ ­Վար­դե­նի­սով` ­Քել­բա­ջար դուրս գա­լը դառ­նում է, այս­պես ա­սած, տեխ­նի­կա­յի խնդիր: Ա­ռա­վել եւս, որ այդ կող­մում ­Հա­յաս­տա­նը ո­րե­ւէ պաշտ­պա­նա­կան հա­մա­կարգ չու­նի եւ ու­ժե­րի սահ­մա­նա­փա­կութ­յան պայ­ման­նե­րում չի կա­րող ու­նե­նալ: Այն դեպ­քում, երբ ներ­կա պա­հին ռե­լիե­ֆա­յին պայ­ման­նե­րը ո­րո­շա­կի պաշտ­պա­նութ­յուն ­Հա­յաս­տա­նին տա­լիս են: ­Գու­մա­րած, նման հար­վա­ծը, ի­հար­կե, ­Նա­խի­ջե­ւա­նի մի­ջո­ցով կստա­նա ­Թուր­քիա­յի օգ­նութ­յու­նը:

Այ­սինքն, ա­ռա­ջա­նում է ոչ միայն Ս­յու­նի­քը, այլ, առ­հա­սա­րակ, ­Սե­ւա­նից ներ­քեւ գտնվող ա­մեն բան կորց­նե­լու ռեալ ռիսկ: ­Հա­յաս­տա­նի հա­մար դա նշա­նա­կում է ոչն­չա­ցում, ինչ­քան էլ որ ­Նի­կո­լը խո­սի «հա­զա­րամ­յա խա­ղա­ղութ­յան» իր հո­րին­վածք­նե­րի մա­սին:

­­Սա­կայն պա­կաս չեն նաեւ այն խնդիր­նե­րը, ո­րոնք կու­նե­նա Ի­րա­նը (դեռ ­Ռու­սաս­տա­նին մի կողմ թող­նենք): ­Ներ­կա պա­հին Ի­րա­նը, ան­կախ պա­տե­րազ­մա­կան վի­ճա­կից, շա­րու­նա­կում է ակ­տի­վո­րեն կա­ռու­ցել Ս­յու­նի­քով անց­նող Հ­յու­սիս–­­Հա­րավ ճա­նա­պար­հը: ­Թե ին­չու, ինչ­քանով է ­Թեհ­րա­նի հա­մար ոչ միայն տնտե­սա­կան, այլ նաեւ զուտ ռազ­մա­կան–­ռազ­մա­վա­րա­կան ի­մաս­տով կա­րե­ւոր դա, նույ­նիսկ մեկ­նա­բա­նե­լու կա­րիք չկա: Եվ ա­հա, ­Տիգ­րա­նա­շե­նը հանձ­նե­լու պա­րա­գա­յում Ի­րա­նի հա­մար ռիս­կե­րը միան­գա­մից են ի հայտ գա­լիս: Կրկ­նենք, տա­րա­ծաշր­ջա­նը մեծ պա­տե­րազ­մի շե­մին է, եւ դա շատ ա­վե­լի հա­վա­նա­կան է դարձ­նում, որ ­Թուր­քիան, ե­թե խառն­վի այս մեծ խա­ղին, կցան­կա­նա վե­րահս­կել ­Սե­ւա­նից հյու­սիս` մին­չեւ Ի­րա­նի սահ­մա­նը գտնվող ողջ հատ­վա­ծը: Իսկ այդ դեպ­քում ՆԱՏՕ–ն, իր բո­լոր հնա­րա­վո­րութ­յուն­նե­րով հան­դերձ, պար­զա­պես «կախ­վում է» ու­ղիղ ­Թեհ­րա­նի վրա` ստա­նա­լով ցա­մա­քա­յին գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ան­սահ­ման հնա­րա­վո­րութ­յուն­ներ: Ի­հար­կե, նման սցե­նար­նե­րի դեպ­քում հնա­րա­վոր է նաեւ Ի­րա­նի կան­խար­գե­լիչ հար­վա­ծը: Բայց ինչ սցե­նա­րով էլ հե­տա­գա ի­րա­դար­ձութ­յու­նն­երը զար­գա­նան, Հա­յաս­տա­նից պար­զա­պես բան չի մնա­լու:

Այ­սինքն, ար­դեն ա­մե­նե­ւին էլ հռե­տո­րա­կան տեսք չու­նի հար­ցը, թե պա­տա­հա­կա՞ն է, որ հենց այս պա­հին գործ­նա­կան օ­րա­կար­գում հայտն­վեց Տիգ­րա­նա­շե­նի թե­ման: Նաեւ, որ զու­գա­հե­ռա­բար ­Փա­շին­յա­նը սկսեց ա­մե­նա­բաց տեքստով խո­սել ՀԱՊԿ­–ից վերջ­նա­կա­նա­պես դուրս գա­լու մա­սին:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71232 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում