«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ օգոստոսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի, հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով։ Օրակարգում ընդգրկված էին Եկեղեցու վարչական, կանոնական, կագապահական խնդիրներին և Եկեղեցու առաքելությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ կատարվեց նաև Եկեղեցի-պետություն հարաբերություններին և առկա իրավիճակին։ Այս առնչությամբ ժողովը հանդես եկավ հայտարարությամբ։
 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Գերագույն հոգևոր խորհրդի
 
Խոր ցավ ենք ապրում՝ հետևելով նորակազմ Ազգային ժողովում վերջին օրերին ՔՊ խմբակցության դրսևորած անընդունելի վարքագծին։
Տարակուսելի է, որ հայրենիքի առջև ծառացած բազմապիսի մարտահրավերների և արտաքին վտանգաշատ պարտադրանքների պայմաններում իշխող ուժը սահմանված պարտականությունները կատարելու փոխարեն, Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում, ակնհայտորեն ոտնահարելով երկրի Մայր Օրենքը, անտեսելով միջազգայնորեն ամրագրված իրավունքները, վերստին թիրախավորում է մեր Սուրբ Եկեղեցին։ Սույն քաղաքականությունը անխուսափելիորեն հանգեցնելու է առկա լարվածության խորացմանը և նոր պառակտումների առջև է կանգնեցնելու մեր ժողովրդին հայրենիքում և սփյուռքում։
 
Եկեղեցին վարկաբեկելու, եկեղեցականներին անվանարկելու և թվացյալ ճգնաժամ առաջ բերելու նկրտումներով իշխանությունները ակնհայտ կեղծ մեղսագրումներ են կատարում Հայոց Եկեղեցուն՝ վերջինիս մեղադրելով «օտար ազդեցության գործակալ» և «պետություն պետության մեջ» լինելու, ինչպես նաև Արցախի աղոթական հիշատակումով, արցախահայության իրավունքների, հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման և Բաքվում պատանդառված հայորդիների ազատ արձակման հարցերի արծարծմամբ՝ «պատերազմի կուսակցություն» և «անվտանգության սպառնալիք» հանդիսանալու մեջ։ Ամեն ջանք ի գործ է դրվում Մայր Աթոռի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի դեմ շինծու մեղադրանքներով, անհիմն և ուղղորդվող քրեական հետապնդումներով արհեստական հիմքեր ստեղծել ներեկեղեցական կյանքին ու կարգուկանոնին միջամտելու և Հայոց Եկեղեցու ինքնավարությունը սահմանափակելու՝ այդպիսով ոտնահարելով հավատացյալների կրոնի և խղճի ազատության իրավունքը։ Դատապարտելի նկատելով կատարվողը՝ Գերագույն հոգևոր խորհուրդն արձանագրում է, որ Հայոց Եկեղեցու շուրջ փորձ է արվում ձևավորել արհեստական օրակարգ։
 
Կառավարությունը որևէ լիազորություն և Սահմանադրությամբ ամրագրված իրավասություն չունի Եկեղեցու բարենորոգությունը կառավարության ծրագրի մաս դարձնելու, իր հայեցողությամբ եկեղեցականներին «առաջարկներ» և պահանջներ պարտադրելու։ Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման։ Հայոց Եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով, սպառնալիքներով և նման կամայականություններով։ Իշխանությունների հակաեկեղեցական իրական մտադրությունների ցուցիչն են նաև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դուրս բերումը հանրակրթական դպրոցից, ՀՀ Զինված ուժերում հոգևոր առաջնորդության լուծարումը, քրեակատարողական հիմնարկներում եկեղեցականների հոգևոր ծառայության կասեցումը, չհիմնավորված տույժերի և տուգանքների կիրառմամբ Եկեղեցուն հավելյալ հարկերի պարտադրումը։
 
Հայոց Եկեղեցին, հավատարիմ մնալով իր տերունավանդ առաքելությանը, մշտապես առաջնորդվել և առաջնորդվում է հայոց պետության և աշխարհասփյուռ հայ ժողովրդի շահերով։ Հայոց Եկեղեցին շարունակելու է լինել պաշտպանը մեր ինքնության, ջատագովը ազգային միաբանության՝ ամենայն ջանք գործադրելով հանուն մեր ժողովրդի խաղաղ, ապահով ու առաջընթաց կյանքի։
Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան