Իրանական պատերազմը շատ մոտ է հանգուցալուծմանը

Վերլուծություն

Ա­մեն բան խո­սում է այն մա­սին, որ ի­րա­նա­կան հա­կա­մար­տութ­յու­նը մտնում է էս­կա­լա­ցիոն վեր­ջին փուլ: Ու դա կա­րող է վեր­ջի­նը լի­նել` բե­րե­լով հա­կա­մար­տութ­յան հան­գու­ցա­լուծ­ման եւ ­Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում նոր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րո­ղութ­յուն­նե­րի ֆիքս­ման:

ԻՐԱՎԻՃԱԿՆ ԻՐԱՆՈՒՄ ԵՎ ՆՐԱ ՇՈՒՐՋ

Այս­պես, նա­խօ­րեին Ի­րա­նի խորհր­դա­րա­նը վեր­ջա­պես հաս­տա­տեց, որ ­Հոր­մու­զի նե­ղու­ցով անց­ման դեպ­քում վար­ձավ­ճար է գանձ­նե­լու: ­Դա ար­դեն իսկ ցու­ցադ­րա­կան ազ­դակ էր, որ ԱՄՆ­–ի հետ քննար­կել–­խո­սե­լու հարց ­Թեհ­րանն այ­լեւս չի տես­նում: Գ­րե­թե զու­գա­հե­ռա­բար էլ ԱՄՆ ֆի­նանս­նե­րի նա­խա­րար ­Բե­սեն­թը հայ­տա­րա­րեց Ի­րա­նի դեմ «Տն­տե­սա­կան վտա­րում» գոր­ծո­ղութ­յան մա­սին, ո­րը, ըստ նա­խա­րա­րի, կշա­րու­նակ­վի մինչեւ ռե­ժի­մի փո­փո­խութ­յու­նը: Ե­թե սրան հա­վե­լենք, որ ­Պետ­դե­պար­տա­մեն­տը 10 մի­լիոն դո­լար պար­գեւ է սահ­մա­նել ԻՊՀԿ­–ի մի շարք ղե­կա­վար­նե­րի եւ նույն թեւում գտնվող ի­րա­նա­կան այլ պաշ­տոն­յա­նե­րի հան­դեպ, ա­պա սա էլ պետք է հա­մա­րել պա­տաս­խան ազ­դա­կը` ­Վա­շինգ­տոնն էլ ի­րա­նա­կան ազ­գայ­նա­կան ուղղ­վա­ծութ­յան լի­դեր­նե­րի հետ հե­տա­գա խո­սակ­ցութ­յան հնա­րա­վո­րութ­յուն չի տես­նում:

­­Մի շարք աղբ­յուր­ներ բա­ցատ­րե­ցին, թե ի­րա­կա­նում ինչ է կա­տար­վում: Այն է` ԱՄՆ-ի եւ Ի­րա­նի մի­ջեւ «ստոր­գետն­յա» բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը վերջ­նա­կա­նա­պես ձա­խող­ված է: Այ­սինքն, Ի­րա­նը հա­մա­ձայ­նութ­յան հա­մար ու­նի եւ չի փո­խում հիմ­նա­կան պայ­մա­նը` ըն­դու­նել ­Թեհ­րա­նի բո­լոր պա­հանջ­նե­րը` ­Հոր­մու­զի նե­ղու­ցից եւ բո­լոր պատ­ժա­մի­ջոց­նե­րի չե­ղար­կու­մից սկսած, մին­չեւ փոխ­հա­տուց­ման վճա­րում: ԱՄՆ-ն մինչ այդ փոր­ձեց գնալ շրջան­ցիկ ուղ­ղութ­յամբ` կազ­մա­կեր­պե­լով Ի­րա­նի հրա­վե­րը` միա­նալ ­Սաուդ­յան Ա­րա­բիա - ­Թուր­քիա - ­Պա­կիս­տան կոա­լի­ցիա­յին: Ս­րա­նով, թե­րեւս, փորձ­ում էին ­Թեհ­րա­նին հա­մո­զել, որ ե­թե գտնվի այդ նո­րաս­տեղծ դա­շին­քում, ո­րը գոր­ծում է` «մե­կի վրա հար­ձա­կու­մը հար­ձա­կում է բո­լո­րի վրա» սկզբուն­քով, ա­պա դա լիո­վին կլու­ծի Ի­րա­նի անվ­տան­գա­յին հար­ցե­րը: ­Սա­կայն Ի­րա­նի ­Գե­րա­գույն ազ­գա­յին անվ­տան­գութ­յան խորհր­դի քար­տու­ղար ­Մոհ­սեն ­Ռե­զա­յին, մեկ­նա­բա­նե­լով այդ դա­շին­քի` «­Մեք­քա­յի հա­մա­ձայ­նագ­րի» թե­ման, ա­ռանց ա­վե­լորդ շի­կաց­ման ըն­դա­մե­նը հայ­տա­րա­րեց. «­Մեզ ա­սա­ցին. «­Միա­ցե՛ք եւ հաս­տա­տե՛ք ­Մեք­քա­յի կա­նո­նադ­րութ­յու­նը»։ ­Բայց մենք չգի­տենք, թե դուք ինչ եք ստո­րագ­րել։ Այդ դեպ­քում ին­չո՞ւ պետք է մենք այն հաս­տա­տենք։ ­Մենք հե­տաքրքր­ված ենք իս­լա­մա­կան աշ­խար­հի միաս­նութ­յամբ, բայց Ի­րանն ու Ե­գիպ­տո­սը չեն կա­րող այն հաս­տա­տել, ե­թե նրանք հիմ­նա­դիր ան­դամ­նե­րի շար­քում չեն»:

­­Բայց այս­տեղ նախ հաս­կա­նալ է պետք, թե այս վեր­ջին փու­լում ինչ ի­րա­վի­ճակ է ստեղծ­վել Ի­րա­նում եւ նրա շուրջ: Այն, որ ԱՄՆ–ն պա­տե­րազ­մը շա­րու­նա­կե­լու եւ հաղ­թա­կան ա­վար­տի հասց­նե­լու պո­տենց­իալ այս պա­հին չու­նի, դա հաս­կա­նում են բո­լո­րը: Ընդ ո­րում, այս ըն­թաց­քում ­Վա­շինգ­տո­նը եւս մեկ կա­րե­ւո­րա­գույն «թի­մա­կից» սկսեց կորց­նել` ի դեմս Ի­րա­նի աշ­խար­հիկ ղե­կա­վա­րութ­յան: Այն, որ «ԱՄՆ­–ի հետ հաշտ­վել է պետք» թեզն ա­ռաջ տա­նող ի­րա­նա­կան, այս­պես ա­սած, ռե­ֆոր­միս­տա­կան թե­ւը, այդ թվում` նա­խա­գահ ­Փե­զեշ­քիա­նի­ թիմն ա­մեն կերպ շարժ­վում էին ԱՄՆ­–ի հետ ցան­կա­ցած գնով հա­մա­ձայ­նութ­յուն ձեռք բե­րե­լու ուղ­ղութ­յամբ եւ նույ­նիսկ կա­րո­ղա­ցան ինչ­–որ պա­հի շրջան­ցել այդ պա­հին ա­ռող­ջա­կան լրջա­գույն խնդիր­ներ ու­նե­ցող ­Գե­րա­գույն ա­ռաջ­նորդ ­Մոջ­թա­բա ­Խա­մե­նեիին, հաս­տա­տում են նաեւ ի­րա­նա­կան ա­մե­նա­տար­բեր աղբ­յուր­նե­րը: ­Միայն թե ­Գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դին նախ հա­ջող­վեց պահ­պա­նել դիր­քե­րը, ո­րին էլ հա­ջոր­դեց հա­կա­հար­ձա­կու­մը: Արդ­յուն­քում, հա­ջողվեց ոչ միայն ա­զատ­վել ԻՀՊԿ­–ի եւ բա­նա­կա­յին ղե­կա­վա­րութ­յան մեջ ներդր­ված «5–րդ շա­րա­սյան» մի շարք կար­կա­ռուն դեմ­քե­րից, այլ, ա­մե­նա­կա­րե­ւո­րը, Ի­րա­նի կա­րե­ւո­րա­գույն պաշ­տոն­նե­րից մե­կից` ­Գե­րա­գույն ազ­գա­յին անվ­տան­գութ­յան խորհր­դի քար­տու­ղա­րի դիր­քից ա­զա­տել ­Փե­զեշ­քիա­նիի կադ­րից` նշա­նա­կե­լով ԻՀՊԿ­–ի եր­բեմ­նի եւ ա­մե­նա­հարգ­ված հրա­մա­նա­տար, ազ­գայ­նա­կան թի­մի ա­մե­նաա­ռանց­քա­յին ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից մե­կին` գե­նե­րալ ­Մոհ­սեն ­Ռե­զա­յին: Իսկ սա մեկ բան էր նշա­նա­կում` ի­րա­նա­կան ռե­ֆոր­միստ­նե­րը դուրս մղվե­ցին ռեալ քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րից` զրկվե­լով ԱՄՆ­–ի հետ բա­նակ­ցա­յին խա­ղե­րը Իս­րա­յե­լի ցան­կա­լի սցե­նար­նե­րով տա­նե­լու հնա­րա­վո­րութ­յու­նից: Եվ այն, որ միան­գա­մից էլ ծայ­րա­հեղ կոշ­տա­ցավ Ի­րա­նի բա­նակ­ցա­յին դիր­քո­րո­շու­մը, դրա պարզ հիմ­նա­վո­րումն էր:

Ու ան­մի­ջա­պես էլ հա­ջոր­դեց ­Սաուդ­յան Ա­րա­բիա - ­Թուր­քիա - ­Պա­կիս­տան ձե­ւա­չա­փով` «­Մեք­քա­յի հա­մա­ձայ­նագ­րով» ստեղծ­ված կոա­լի­ցիա­յի ստեղ­ծու­մը, որն ա­վե­լի շատ նման էր ­Թեհ­րա­նի հա­մար սարք­ված բա­վա­կա­նին հե­տաքր­քիր ծու­ղա­կի: Այդ կա­ռույ­ցի տե­սա­նե­լի հիմ­նա­դիր­նե­րը փոր­ձում են ցույց տալ, թե ստեղ­ծում են մի հա­մա­կարգ` «­Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի ՆԱՏՕ», ո­րը կո­լեկ­տիվ ինք­նա­պաշտ­պա­նութ­յան սկզբուն­քով կգոր­ծի բո­լոր ար­տա­քին մար­տահ­րա­վեր­նե­րի դեմ: Դ­րանք գան Իս­րա­յե­լից, ԱՄՆ­–ից, թե մեկ ու­րի­շ երկրից: Ա­վե­լի կոնկ­րետ, փոր­ձում են ազ­դակ հղել, թե քա­նի որ ԱՄՆ–ն այ­լեւս չի կա­րո­ղա­նում լու­ծել տա­րա­ծաշր­ջա­նի անվ­տան­գութ­յան հար­ցե­րը, ա­պա փոր­ձում են ա­ռա­ջա­ցած բա­ցը լրաց­նել նման կոա­լի­ցիա­յի մի­ջո­ցով: ­Սա առն­վազն տա­րօ­րի­նակ էր: ­Նախ, դա­շին­քի հիմ­նա­դիր­նե­րից է ­Թուր­քիան, ո­րը ՆԱՏՕ­–ի ան­դամ է եւ անվ­տան­գա­յին հո­վա­նոց ար­դեն ու­նի: Երկ­րոր­դը, մյուս ան­դա­մը` ­Պա­կիս­տա­նը, մի­ջու­կա­յին պե­տութ­յուն է, որն առ­հա­սա­րակ կո­լեկ­տիվ անվտան­գա­յին «հո­վա­նո­ցի» կարի­ք չի զգում: Ու, նման է, որ այդ հա­կա­սութ­յա­նը ինչ­–որ տրա­մա­բա­նութ­յուն տա­լու հա­մար հան­կարծ կտրուկ սրվե­ցին թուրք­–իս­րա­յե­լա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը: Այ­սինքն, փոր­ձում են ցույց տալ, թե չէ, ­Թուր­քիան ի­րա­կա­նում ու­նի անվ­տան­գա­յին սուր խնդիր­ներ. ե­թե մտնի Իս­րա­յե­լի հետ բախ­ման մեջ, ՆԱՏՕ–ն կա­րող է եւ չօգ­նել: ­Բայց ի­րո­ղութ­յունն այն է, որ թուրք­–իս­րա­յել­յան այդ հա­կա­մար­տութ­յունն ի­րա­կա­նում այդ­պես էլ «լեզ­վակռ­վից» այն կողմ չի անց­նում: Ու դա ար­դեն իսկ այն միտքն է ա­ռաջ բե­րում, որ ի­րա­կա­նում այդ խա­ղը Ի­րա­նին ան­հե­ռան­կա­րա­յին խոս­տում­նե­րով փա­կու­ղի տա­նե­լու ի­մաստ ու­ներ:

ՄԻ ՎԵՐՋԻՆ ՓՈՐՁ

­­Բայց ա­հա, կրկնենք, ­Մոհ­սեն ­Ռե­զա­յին միան­գա­մայն պարզ կեր­պով հայտ­նեց` Ի­րանն այդ կոա­լի­ցիա կոչ­վա­ծի հետ ո­րե­ւէ կապ չու­նի եւ չի ու­զում ու­նե­նալ: Այ­սինքն, ­Թեհ­րանն այն միան­շա­նակ դիր­քո­րո­շումն է ա­ռաջ տա­նում, որ ԱՄՆ­–ի հետ հե­տա­գա բա­նակ­ցութ­յուն­նե­րը ո­րե­ւէ ի­մաստ ար­դեն չու­նեն. ­Վա­շինգ­տո­նը կա՛մ պետք է կա­տա­րի Ի­րա­նի պայ­ման­նե­րը, կա՛մ ի­րեն հայ­տա­րա­րի հաղ­թող եւ հե­ռա­նա, կա՛մ էլ ե­թե ցան­կա­նում է, վերս­կսի պա­տե­րազ­մը:

Արդ­յուն­քում, ԱՄՆ-ին մնում էր անց­նել այն սպառ­նա­լիք­նե­րին, ո­րոնք հնչեց­րեց ­ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րը: ­Բայց սա եւս ­Թեհ­րա­նը լուրջ քայլ չի հա­մա­րում: Այ­սինքն, դրա­նով ԱՄՆ-ն ս­պառ­նում է «Ի­րա­նի հա­մար փո­ղե­րի լվաց­մա­նը նպաս­տող ցան­կա­ցած կազ­մա­կեր­պութ­յան», թե կհե­ռաց­նեն ԱՄՆ դո­լա­րա­յին հա­մա­կար­գից։ Դ­րա­նով ըն­դա­մե­նը կրկնում են սխա­լը, ո­րը ժա­մա­նա­կին թույլ տվեց ­Բայ­դե­նը` ՌԴ-ի հետ կապ­ված, եւ ո­րը դա­ժա­նո­րեն քննա­դա­տում էր Թ­րամ­փը: Այն է` դո­լա­րը նո­րից դարձ­նում են քա­ղա­քա­կան գոր­ծիք, ո­րը դո­լա­րա­յին հա­մա­կար­գից վա­նում է ան­գամ դրա ա­մե­նա­կա­յուն կողմ­նա­կից­նե­րին: ­Կոնկ­րետ դեպ­քում, նման քայ­լով Թ­րամփն ըն­դա­մե­նը Ի­րա­նին էլ ա­վե­լի է մղում դե­պի ­Չի­նաս­տան եւ չի­նա­կան յո­ւան: Իսկ այն, որ դա կան­խե­լու հա­մար ­Վա­շինգ­տո­նը ­Պե­կի­նին կոչ է ա­նում միա­նալ այդ պատ­ժա­մի­ջոց­նե­րին, ան­լուրջ է:

­­Թեհ­րա­նը եւս քաջ գի­տակ­ցում է, որ ԱՄՆ-ն­ ար­դեն կի­րա­ռել է իր բո­լոր ռեալ քայ­լե­րը, ընդ­հուպ ծո­վա­յին բլո­կա­դան, եւ ե­թե այս նոր պատ­ժա­մի­ջոց­նե­րի է­ֆեկ­տի­վութ­յան վրա ­Վա­շինգ­տո­նը վստահ լի­ներ, ա­պա դրանք վա­ղուց գոր­ծար­կած կլի­ներ: Իսկ այն, որ ի­րա­նա­կան կող­մը տուն ճա­նա­պար­հեց բա­նակ­ցե­լու հա­մար ­Թեհ­րան գոր­ծուղ­ված պա­կիս­տան­յան պատ­վի­րա­կութ­յա­նը, ա­վե­լորդ հաս­տա­տու­մը դար­ձավ, որ ԱՄՆ-ի այդ նոր քայ­լը ­Թեհ­րա­նին ա­ռանձ­նա­պես չի մտա­հո­գում:

ԻՆՉ Է ՄՆՈՒՄ ԱՆԵԼ ԹՐԱՄՓԻՆ

Այս­պի­սով, այս պա­հին նման ի­րա­վի­ճակ է: ԱՄՆ-ն­ ու­նի եր­կու ռեալ քայ­լի հնա­րա­վո­րութ­յուն: Ա­ռա­ջի­նը, ըն­դու­նել, որ Ի­րա­նին պարտ­վել է: Ընդ ո­րում, ­Կոնգ­րե­սի մի­ջանկ­յալ ընտ­րութ­յուն­նե­րի շե­մին, ին­չը ծանր հար­ված կդառ­նա Թ­րամ­փի հա­մար: Երկ­րոր­դը, մի­ջու­կա­յին հար­ված հասց­նել Ի­րա­նին: Ընդ ո­րում, ո­րո­շում կա­յաց­նե­լու հար­ցում ԱՄՆ–ն ցայտ­նո­տա­յին վի­ճա­կում է: Ի­րա­նը սպառ­նա­ցել է, որ կփոր­ձի ու­ժա­յին մի­ջոց­նե­րով բա­ցել Թ­րամ­փի սահ­մա­նած ծո­վա­յին բլոկ­ա­դան, եւ ե­թե հաս­նի այդ փու­լին, ա­պա ­Վա­շինգ­տոնն ար­դեն ընտ­րե­լու բան պար­զա­պես չի ու­նե­նա: Էլ չա­սած, որ ­Կոնգ­րե­սի ընտ­րութ­յուն­ներն ար­դեն իսկ Թ­րամ­փի հա­մար վերջ­նա­ժամ­կե­տա­յին վի­ճակ են սահ­մա­նում. ա­մե­րիկ­յան խորհր­դա­րա­նը կորց­նե­լու պա­րա­գա­յում ինչ­պես պա­տե­րազ­մի հետա­գա շա­րու­նակ­ման, այն­պես էլ բա­զում այլ հար­ցե­րով Թ­րամ­փի ներ­կա­յիս հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը կա­րող են կտրուկ սահ­մա­նա­փակ­վել:

­­Մեկ այլ օ­րի­նակ եւս. նե­րա­մե­րիկ­յան աղբ­յուր­նե­րը հայտ­նում են, որ ԱՄՆ-ն­ ու­նի ըն­դա­մե­նը 41 օր­վա նավ­թի պա­շար­, ո­րը վեր­ջին 44 տար­վա ըն­թաց­քում ա­մե­նա­ցածր մա­կար­դակն է։

­­Կարճ ա­սած, ո­րո­շում պետք է կա­յաց­նել հենց այս պա­հին, ընդ ո­րում, սահ­մա­նա­փակ տար­բե­րակ­նե­րից: ­Նախ` շա­րու­նա­կել պա­տե­րազ­մը: ­Բայց դրա ոչ է­ֆեկ­տիվ լի­նելն ար­դեն տե­սել ենք: ­Հա­ջոր­դը. նա­խօ­րեին աղբ­յուր­նե­րը սկսե­ցին խո­սել, որ Թ­րամ­փը քննար­կում է մի­ջու­կա­յին զեն­քի կի­րա­ռու­մը։ Այ­սինքն, կա­րող է տակ­տի­կա­կան զեն­քով հար­ված հասց­վել, ա­սենք, ա­նա­պա­տա­յին գո­տում գտնվող ի­րա­նա­կան մի­ջու­կա­յին օբ­յեկտ­նե­րից մե­կին: Այս տար­բե­րա­կի հետ կապ­ված էլ Ի­րա­նից ե­կավ նման ռեակ­ցիա. «­Հար­գե­լի ո­րո­շում կա­յաց­նող­ներ, ե­թե մենք չու­նե­նանք մի­ջու­կա­յին զենք, կա­րող ենք մեկ օ­րում ա­մեն ինչ կորց­նել»։ Ա­յո, մի­ջու­կա­յին հար­վա­ծը կա­րող է Ի­րա­նին մեկ օ­րում հասց­նել պար­տութ­յան: ­Բայց միայն այն դեպ­քում, ե­թե ­Թեհ­րա­նը չկա­րո­ղա­նա պա­տաս­խան հար­ված հասց­նել: Ու հի­մա, ­Վա­շինգ­տո­նին մնում է վեր­ջա­պես հաս­կա­նալ` կա­րո՞ղ է Ի­րանն այդ պա­տաս­խան հար­վա­ծը, ո­րը, ի դեպ, կուղղ­վի Իս­րա­յե­լին, հասց­նել, թե` ոչ: ­Գու­մա­րած, ե­թե հար­վա­ծի եւ կորց­նի ­Կոնգ­րե­սը, դրա­նից ար­դեն ոչ միայն իմ­պիչ­մեն­տի, այլ նաեւ ցմահ բան­տի հոտ է գա­լու:

­­Վեր­ջին տար­բե­րա­կը սու­սու­փուս հե­ռա­նալն է` փոր­ձե­լով նե­րա­մե­րիկ­յան հար­թա­կում հրամց­նել «­Հաղ­թե­ցի եւ վե­րա­դար­ձա» թե­զը:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71231 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում