«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ո՞վ է թույլ տվել այս անհեթեթությունը․ ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Զարմանալի, եթե չասենք՝ զարհուրելի դեպք է տեղի ունեցել Երեւանում։ 44-օրյա պատերազմի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ, սպա Էրիկ Գասպարյանի մայրիկին՝ Լուսինե Չիլ-Գեւորգյանին, Նոր Նորքի վարչական շրջանի աշխատակիցը 15 հազար դրամով տուգանել է՝ տրանսպորտի ուղեվարձը, իբր, չվճարելու համար։ Բայց ամենազավեշտալին այն է, որ այդ նույն տրանսպորտային քարտը քաղաքապետարանն էր նրան տրամադրել՝ անվճար երթեւեկելու համար։ Քարտը նրան պետք էր՝ որդուն՝ «Զինվորի տուն» այցելելու համար։ Հարց է ծագում՝ ո՞ւր է Երեւանի քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ։ Ինչպե՞ս է ստացվում, որ հերոսի մորը համայնքը նախ անվճար երթեւեկության քարտ է տալիս, հետո նույն քարտով տուգանում։ Եթե սա սխալ է՝ անմիջապես վերացրե՛ք վարչական ակտը եւ պատասխան տվեք՝ ո՞վ է թույլ տվել այս անհեթեթությունը։ Վերջիվերջո, Էրիկի եւ մեր մյուս հերոսների շնորհիվ է, որ դուք ու մենք այսօր դեռ կանք։ Ամո՛թ է, հազար ամոթ։

Իսկ Ազգային ժողովում` լրագրողների հետ ճեպազրույցում, ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ։ Ո՛չ ավել, ո՛չ պակաս նա ասել է. «Ջհանդամ, թե նոր է ընտրվել, Փաշինյանի հրաժարականն եմ պահանջում»։ Էհ, ընկեր Գեղամ, ժողովուրդը պահանջի, Ձեր ասած՝ «ջհանդամ», բայց ախր Դուք էիք ընդամենը ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի հետ ընտրությունների մասնակցում, հետո՝ լեգիտիմացնում դրա արդյունքները։ Եթե Փաշինյանը, ինչպես հիմա եք ասում, անընդունելի է, ապա ինչո՞ւ էիք նրա կազմակերպած ընտրական գործընթացի մասնակիցը դառնում ու արդյունքներն ընդունում։ Իսկ եթե ընդունում էիք արդյունքները, ապա ի՞նչ էիք սպասում, որ Փաշինյանը փոխվելո՞ւ է, թե՞ սկուտեղի վրա իշխանությունը հանձնելու է ձեզ։ Մի քիչ էլ հետ գնանք՝ ի՞նչն էր խանգարում, որ ԱԺ նախորդ գումարման ժամանակ իմպիչմենթի գործընթացը կյանքի կոչեիք, որ այսօր էլի հին, ավելի վատ տաշտակի առաջ չկանգնեիք։

Թե ինչ է կատարվում աշխարհում, ոչ պակաս հատկանշական է։ Ղազախստանի նախագահ ԿԱՍԻՄ-ԺՈՄԱՐՏ ՏՈԿԱԵՎԸ երկրի քաղաքացիներին կոչ է արել վերադառնալ «հարազատ ավանդույթներին» եւ ավելի զուսպ լինել միմյանց ողջունելիս։ Նրա հայտարարության ամենաքննարկվող հատվածը, սակայն, վերաբերում է տղամարդկանց գրկախառնություններին ու համբույրներին։ «Լավ բան չէ, երբ տղամարդիկ սկսում են միմյանց գրկել, համբուրել… Երբեք մեր սովորույթների մեջ նման բան չի եղել»,- հայտարարել է Տոկաեւը։ Նախագահի դժգոհության առանձին թիրախ են դարձել զինվորականները։ Նա հատկապես տարօրինակ է համարել այն, որ գեներալները միմյանց ողջունելիս գրկախառնվում են։ «Առավել եւս՝ մարդիկ զինվորական համազգեստով։ Գեներալները սկսում են միմյանց գրկել։ Ի՞նչ է սա»,- ասել է նա։ Իր տեսակետը հիմնավորելու համար Տոկաեւը օրինակ է բերել Խորհրդային Միության մարշալներին՝ ընդգծելով, որ դժվար է պատկերացնել Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթող մարշալներին միմյանց գրկախառնվելիս կամ համբուրվելիս։ Տոկաեւը նաեւ նշել է, թե ինչն է համարում ընդունելի տարբերակ։ Նրա խոսքով՝ տղամարդիկ պետք է միմյանց ամուր սեղմեն ձեռքը, այլ ոչ թե պարզապես ձեռքը մեկնելով՝ թույլ ողջունեն միմյանց։ Եթե մարդը ցանկանում է ավելի մեծ ջերմություն ցուցաբերել, Տոկաեւի առաջարկած տարբերակն` աջ ձեռքը սրտին դնելն է։ Ասեք, որ ողջունելի առաջարկ է, ու վատ չէր լինի նաեւ մեզ մոտ կիրառվեր, հատկապես ամառվա այս շոգ օրերին։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը