ՔՊ-ական պատգամավորի հրաժեշտի ելույթը կրթահամալիրում ընդունել են ցնծությամբ
ՆերքաղաքականՀակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի արդեն նախկին տնօրեն, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ՌՈՒԶԱՆՆԱ ԵՐԵՄՅԱՆԸ հրաժեշտի խոսքով է հանդես եկել՝ հայտարարելով, որ հեռանում է իր համար «հարազատ կրթօջախից», որտեղ շուրջ հինգ տարի աշխատել է։
Կրթահամալիրին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, թեպետ նախկին տնօրենի հայտարարությունը բավական հուզառատ էր, կրթահամալիրի ներսում տրամադրությունները, կարծես, այնքան էլ չեն համընկել հրաժեշտի լալահառաչ տոնայնության հետ։
Ըստ նույն աղբյուրների՝ դպրոցում, հատկապես աշակերտների ծնողների շրջանում, ցնծություն է։
Սեփ․ լրատվություն

