«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մոսկվան մի շարք սուր մեսիջներ փոխանցեց Արեւմուտքին

Վերլուծություն

­Դե­պի ծայ­րա­հեղ սրաց­ման գնա­ցող հայ–­ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը (Տե՛ս նաեւ https://iravunk.com/?p=347467&l=am), ի­հար­կե, շա­րու­նա­կում են կախ­ված մնալ այն ի­րո­ղութ­յուն­նե­րից, ո­րոնք այ­սօր շա­րու­նա­կում են ծա­վալ­վել Ուկ­րաի­նա­յի շուրջ: Այս փաս­տը հա­մեմ­վեց եւս մեկ բա­ցատ­րութ­յամբ: Այն է` Փա­շին­յա­նը փոր­ձում է իր հա­կա­ռու­սա­կան քայ­լե­րը բա­ցատ­րել, թե բա ինչ ա­նենք, Ռու­սաս­տա­նը բարդ ի­րա­վի­ճա­կում է, ա­րեւմտ­յան պատ­ժա­մի­ջոց­նե­րի տակ եւ չի կա­րո­ղա­նում ե­րաշ­խա­վո­րել մեր անվ­տան­գութ­յու­նը: Այդ դեպ­քում ի՞նչ է լի­նե­լու, երբ այդ ի­րա­վի­ճա­կի հիմ­նախն­դի­րը` ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յու­նը վեր­ջա­պես կար­գա­վոր­վի: Ի վեր­ջո, ո­րե­ւէ հա­կա­մար­տութ­յուն հա­վերժ չի շա­րու­նակ­վում:

Ի՞նչ է կա­տար­վում այս պա­հին Ուկ­րաի­նա­յի շուրջ: Մի կող­մից, շա­րու­նակ­վում են Ռու­սաս­տա­նի տա­րած­քին ուղղ­ված ուկ­րաի­նա­կան հե­ռա­հար հար­ված­նե­րը, ո­րոնք հիմ­նա­կա­նում ուղղ­ված են վա­ռե­լի­քա­յին հա­մա­կար­գե­րին, խո­շոր պա­հեստ­նե­րին եւ այլն: Մ­յուս կող­մից, այս գոր­ծըն­թա­ցը, ո­րի մեկ­նար­կը տվեց Զե­լենս­կին, բե­րել է էս­կա­լա­ցիա­յի ծայ­րա­հեղ բարձր մա­կար­դա­կի: Այ­սինքն, ե­թե ան­ցած ողջ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում կա­յին օբ­յեկտ­նե­րի ո­րո­շա­կի խմբեր, ո­րոնց հար­վա­ծե­լու վրա «տա­բու» էր դրված, ա­պա հի­մա նման ցանկ կար­ծես թե առ­հա­սա­րակ չկա: Այն է` Ուկ­րաի­նա­յի տա­րած­քում հար­վա­ծի տակ է ա­մեն ինչ` սկսած ծո­վա­յին նա­վա­հան­գիստ­նե­րից եւ Դ­նեպ­րի գե­տնան­ցում­նե­րից, վեր­ջաց­րած է­ներ­գե­տի­կա­յով, գա­զա­յին հա­մա­կար­գով եւ մյուս բո­լոր օբ­յեկտ­նե­րով: Հար­ված­ներ են ստա­նում ան­գամ այն օբ­յեկտ­նե­րը, ո­րոնք գտնվում են ա­րեւմտ­յան երկր­նե­րի, ան­գամ ԱՄՆ­–ի պատ­կա­նե­լիութ­յան տակ. որ­պես օ­րի­նակ, նա­խօ­րեին ռու­սա­կան բա­նա­կը Սու­միի մար­զում խո­ցեց ա­մե­րիկ­յան Mondelez International-ին պատ­կա­նող արդ­յու­նա­բե­րա­կան օբ­յեկ­տը: Եվ այն, որ Ուկ­րաի­նա­յին սպա­սում է ծայ­րա­հեղ ծանր ձմեռ, ար­դեն ան­գամ Զե­լենս­կին է խոս­տո­վա­նում: Ս­րանց էլ պետք է ա­վե­լաց­նել ռազ­մա­ճա­կա­տա­յին ի­րա­վի­ճա­կը, ո­րը եւս ուկ­րաի­նա­կան կող­մի հա­մար դար­ձել է շատ ա­վե­լի բարդ: Ներ­կա պա­հին ար­դեն ու­ղիղ հար­վա­ծի գո­տում է այս պա­տե­րազ­մի խորհր­դա­նիշ դար­ձած Ս­լավ­յանսկ–Կ­րա­մա­տորսկ անգ­լո­մե­րա­ցիան: Ռուս­նե­րը սպառ­նում են մարզ­կենտ­րոն­ներ Զա­պո­րո­ժիեին, Խար­կո­վին, Սու­միին եւ այլն:

Ս­րան էլ գու­մա­րած, Ռո­ւ­սաս­տա­նի ներ­սում հե­ղաշր­ջում ա­ռա­ջաց­նե­լու հայտ­նի փոր­ձը, ո­րոնք շատ ա­րեւմտ­յան աղբ­յուր­ներ հա­մա­րում էին «վեր­ջին հույ­սի» պես մի բան, ակն­հայ­տո­րեն չաշ­խա­տեց: Այ­սինքն, սպաս­վող Պետ­դու­մա­յի ընտ­րութ­յուն­նե­րը, թե­րեւս, կանց­նեն ա­ռանց ա­նակն­կալ­նե­րի:

Եվ դրա դի­մաց նո­րից Ուկ­րաի­նա­յում ներ­քին սկան­դա­լա­յին սրա­ցում­նե­րի պա­կաս չկա: Ա­ռա­ջին պլա­նում է մնում Զե­լենս­կու շրջա­պա­տի հետ կապ­ված կո­ռուպ­ցիոն բա­ցա­հայ­տում­նե­րի թե­ման: Դ­րան էլ գու­մար­վեց չհան­դարտ­վող բա­խու­մը Զե­լենս­կու եւ երկ­րի պաշտ­պա­նութ­յան նախ­կին նա­խա­րար Ֆեո­դո­րո­վի մի­ջեւ, հա­նուն ո­րի` ա­րեւմտ­յան ո­րո­շա­կի շրջա­նակ­ներ կազ­մա­կեր­պե­ցին մի ամ­բողջ «Ստ­վա­րաթղ­թե մայ­դան»:

­Կարճ ա­սած, թեեւ հատ­կա­պես Ա­րեւ­մուտ­քում կտրուկ ակ­տի­վա­ցել է ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յունն ա­վար­տե­լու թե­ման, սա­կայն հե­տա­գա զար­գա­ցում­նե­րը, ի­հար­կե, ա­մե­նե­ւին էլ Կիե­ւից չէ, որ կախ­ված են: Այ­սինքն, ուկ­րաի­նա­կան այս նոր սրա­ցում­նե­րի ֆո­նին, ո­րո­շա­կի այլ նոր ի­րո­ղութ­յուն­ներ սկսեց ա­ռաջ քա­շել Մոսկ­վան: Այ­սինքն, ե­թե տե­ւա­կան ժա­մա­նակ ռու­սա­կան կող­մը հե­տա­գա լու­ծում­նե­րը կա­պում էր Թ­րամ­փի հետ ձեռքբեր­ված Ալ­յաս­կա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի հետ, ա­պա հի­մա մո­տե­ցու­մը 180 աս­տի­ճա­նով շրջվել է: Ա­մե­նա­կա­րե­ւո­րը, Ռու­սաս­տանն արտ­գործ­նա­խա­րա­րութ­յան մա­կար­դա­կով ԱՄՆ–ին մե­ղադ­րում է ուկ­րաի­նա­կան կող­մի օգ­տին գոր­ծե­լու, այն է` ՌԴ­–ի հետ ու­ղիղ հա­կա­մար­տութ­յան ու­նե­նա­լու մեջ: Նույն մե­ղադ­րանք­նե­րը հաս­ցեագր­ված են նաեւ Բ­րի­տա­նիա­յին: Ա­վե­լին, Լավ­րո­վի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից մե­կը, թե`«­Ցա­վա­լի կլի­նի Բ­րի­տա­նիա­յի հա­մար, ե­թե նա մին­չեւ վերջ Ուկ­րաի­նա­յի հետ լինի», փոր­ձա­գի­տա­կան հան­րութ­յունն ըն­կա­լեց` որ­պես վերջ­նագ­րի պես մի բան:

Այս­պի­սով, ՌԴ–Ա­րեւ­մուտք սրա­ցում­նե­րը հա­սել են վերջ­նա­կան կե­տին, երբ Մոսկ­վան բա­ցա­հայտ հայ­տա­րա­րում է, որ փաս­տա­ցի պա­տե­րազ­մի մեջ է ՆԱՏՕ­–ի հետ, եւ ե­թե դրան վերջ­նա­կա­նա­պես տրվի պաշ­տո­նա­կան տեսք, ա­պա կա այն մե­ծա­գույն վտան­գը, որ ի­րա­վի­ճա­կի կա­ռա­վա­րե­լիութ­յան սահ­մա­նա­գի­ծը կա­րող է հատ­վել: Եվ այն, որ, կրկնենք, ռու­սա­կան ու­ժերն ար­դեն ռազ­մա­կան հար­ված­ներ են հասց­նում ա­մե­րիկ­յան կամ բրի­տա­նա­կան սե­փա­կա­նա­տե­րեր ու­նե­ցող ուկ­րաի­նա­կան ձեռ­նար­կութ­յուն­նե­րին, հենց դրա հաս­տա­տումն է: Իսկ այս փու­լի հա­ջորդ քայ­լը կա­րող է դառ­նալ ու­ղիղ ռազ­մա­կան բա­խու­մը, ան­կախ ա­րեւմտ­յան այն բա­զում հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից, թե ըն­դա­մե­նը օգ­նում է Ուկ­րաի­նա­յին, բայց պա­տե­րազ­մի մեջ չէ:

Արդ­յուն­քում, հի­մա ար­դեն խոսքն ան­գամ այն մա­սին չէ, թե ինչ է ու­զում Կիե­ւը, խնդի­րը շատ ա­վե­լի բարդ է: Այն է, ար­դեն թվարկ­ված բո­լոր մե­սիջ­նե­րը փո­խանց­վել են Ա­րեւ­մուտ­քին` շա­րու­նա­կո՞ւմ են նույն խա­ղը, թե սկսե­լ են զգու­շա­նալ էս­կա­լա­ցիա­յի հա­ջորդ փու­լից, ո­րը կա­րող է նաեւ մի­ջու­կա­յին բախ­ման տես­քով լի­նել: Ընդ ո­րում, այս ան­ցու­մա­յին փու­լը եւս չի կա­րող շատ եր­կար ձգվել. մե­սիջ­նե­րը փո­խանց­ված են, են­թադր­վում է պա­տաս­խան ռեակ­ցիա, թեեւ պա­տաս­խա­նի բա­ցա­կա­յութ­յու­նը եւս կըն­կալ­վի որ­պես պա­տաս­խան:

Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/71207 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան