ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ Մ15 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
ՍպորտԿոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում շարունակվող Ծանրամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 75 կգ քաշային Գյումրեցի ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, պոկում վարժությանը 3 հաջող մոտեցումներով գլխավերևում պահեց 112 կգ, 119 կգ և 122 կգ։ Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր։ Հրում վարժությունում Ավետիսյանը գլխավերևում պահեց 140 կգ և 146 կգ։ Այս ձևում նա ևս ոսկե մեդալակիր է։ Երկամարտի 268 կգ արդյունքով Ավետիսյանը դարձավ մինչև 15 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

