Սիրուշո Փրոդաքշնի գրասենյակում խուզարկությունն ավարտվել է․ դռները կնքվել են
Լևոն Քոչարյանի կնոջը՝ Սիրուշոյին պատկանող «Սիրուշո Փրոդաքշն» ընկերության գրասենյակում խուզարկությունն ավարտվել է։ Գրասենյակի դռները կնքվել են։
Միաժամանակ խուզարկություններ են իրականացվում նաև Stefano Ricci և Corneliani խանութներում, որոնք պատկանում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կնոջը։

