Իրավապահները Քոչարյաններին պատկանող շինություններում գործողություններ են կատարում
Իրավապահները Քոչարյաններին պատկանող շինություններում գործողություններ են կատարում:
Հակակոռուպցիոն կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ:
Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե:

