«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Թրամփին մնում է երկու ռեալ քայլ. ընդունել պարտությունը կամ միջուկային հարված հասցնել Իրանին

Միջազգային

Շատ նման է, որ իրանական հակամարտությունը մտնում է էսկալացիոն վերջին փուլ: Ամեն դեպքում, մի շարք ազդակներ դա են վկայում:

Այսպես, նախ երեկ Իրանի խորհրդարանը վերջապես հաստատեց, որ Հորմուզի նեղուցով անցման դեպքում վարձավճար է գանձնելու: Փոխաները ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը հայտարարեց Իրանի դեմ «Տնտեսական վտարում» գործողության մասին, որը կշարունակվի մինչև ռեժիմի փոփոխությունը։

Շատ չանցած, մի շարք աղբյուրներ բացատրեցին, թե իրականում ինչ է կատարվում: Այն է` ԱՄն-իեւ Իրանի միջեւ «ստորգետնյա» բանակցային գործընթացը վերջնականապես ձախողված է: Այսինքն, Իրանը համաձայնության համար ունի եւ չի փոխում հիմնական պայմանը` ընդունել Թեհրանի բոլոր պահանջները` Հորմուզի նեղուցից եւ բոլոր պատժամիջոցների չեղարկումից սկսած, մինչեւ փոխհատուցման վճարում: ԱՄՆ-նփորձեց գնալ շրջանցիկ ուղիներով, ընդհում կազմակերպելով Իրանի հրավերը` միանալ Սաուդյան Արաբիա - Թուրքիա - Պակիստան կոալիցիային: Սակայն Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային, մեկնաբանելով «Մեքքայի համաձայնագրի» հարցը, առանց ավելորդ շիկացման ընդամենը հայտարարեց. «Մեզ ասացին. «Միացե՛ք և հաստատե՛ք Մեքքայի կանոնադրությունը»։ Բայց մենք չգիտենք, թե դուք ինչ եք ստորագրել։ Այդ դեպքում ինչո՞ւ պետք է մենք այն հաստատենք։ Մենք հետաքրքրված ենք իսլամական աշխարհի միասնությամբ, բայց Իրանն ու Եգիպտոսը չեն կարող այն հաստատել, եթե նրանք հիմնադիր անդամների շարքում չեն»։

Արդյունքում, ԱՄՆ-ին մնում էր անցնել այն սպառնալիքներին, որոնք հնչեցրեց Ֆինանսների նախարարը: Բայց սա եւս Թեհրանը լուրջ քայլ չի համարում: Այսինքն, դրանով ԱՄՆ-ն սպառնում է  «Իրանի համար փողերի լվացմանը նպաստող ցանկացած կազմակերպության», թե կհեռացնեն ԱՄՆ դոլարային համակարգից։ Դրանով ընդամենը կրկնում են սխալը, որը ժամանակին թույլ տվեց Բայդենը` ՌԴ-ի հետ կապված,եւ որը դաժանորեն քննադատում էր Թրամփը: Այն է` դոլարը դարձնում են քաղաքական գործիք, որը դոլարային համակարգից վանում է անգամ դրա ամենակայուն կողմնակիցներին: Կոնկրետ դեպքում, նման քայլով Թրամփն ընդամենը Իրանին էլ ավելի է մղում դեպի Չինաստան եւ չինական յուան: Իսկ այն, որ դա կանխելու համար Վաշինգտոնը Պեկինին կոչ է անում` միանալ այդ պատժամիջոցներին, անլուրջ է:

Թեհրանը եւս քաջ գիտակցում է, որ ԱՄՆ-ն արդեն կիրառել է իր բոլոր ռեալ քայլերը, ընդհուպ ծովային բլոկադան, եւ եթե այս նոր պատժամիջոցների էֆեկտիվության վրա Վաշինգտոնը վստահ լիներ, ապա այն վաղուց գործարկած կլիներ: Իսկ այն, որիրանական կողմը տուն ճանապարհեց բանակցելու համար Թեհրան գործուղված պակիստանյան պատվիրակությանը, ավելորդ հաստատումը դարձավ, որ այս ԱՄՆ-ի այդ նոր քայլը Թեհրանին առանձնապես չի մտահոգում:

Արդյունքում, այս պահին նման իրավիճակ է: ԱՄՆ-ն ունի երկու ռեալ քայլի հնարավորություն: Առաջինը, ընդունել, որ Իրանին պարտվել է: Ընդ որում, Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների շեմին, ինչը ծանր հարված կդառնա Թրամփի համար: Երկրորդը, միջուկային հարված հասցնել Իրանին: 

Երեկ երկու ամերիկացի պաշտոնյաներ հայտարարեցին, որ Թրամփը քննարկում է միջուկային զենքի կիրառումը։ Այսինքն, կարող է տակտիկական զենքով հարված հասցվել, ասենք, անապատային գոտում գտնվող իրանական միջուկային օբյեկտներից մեկին:

Իսկ ահա Իրանից եկավ նման ռեակցիա. «Հարգելի որոշում կայացնողներ, եթե մենք չունենանք միջուկային զենք, կարող ենք մեկ օրում ամեն ինչ կորցնել»։ Այո, միջուկային հարվածը կարող է Իրանին մեկ օրում հասցնել պարտության: Բայց միայն այն դեպքում, եթե Թեհրանը չկարողանա պատասխան հարված հասցնել: 

Ու հիմա, Վաշինգտոնին մնում է վերջապես հասկանալ` կարո՞ղ է Իրանն այդ պատասխան հարվածը, որը, ի դեպ, կուղղվի Իսրայելին, հասցնել, թե` ոչ:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71155 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան