Ուկրաինան՝ Թրամփի թիմի և եվրոպացիների հետ պատերազմն ավարտելու ծրագիր է մշակել. The Times
ՄիջազգայինՈւկրաինան՝ Թրամփի թիմի և եվրոպացիների հետ միասին պատերազմն ավարտելու ծրագիր է մշակել, հայտնում է The Times-ը:
Ըստ աղբյուրի, Զելենսկին ներկայացրել է պատերազմը դադարեցնելու առաջարկ, որը ներառում էր հրադադար, ռուսական և ուկրաինական զորքերի փոխադարձ դուրսբերում առաջնագծից և բուֆերային գոտու ստեղծում, գրում է The Times-ը։
Ծրագիրը մշակել է Կիևը Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների և եվրոպացի պաշտոնյաների հետ միասին։
Ամերիկացիներն ունեն մի քանի լրացուցիչ առաջարկներ, որոնք կներկայացվեն ավելի ուշ։
Պլանի քննարկմանը կարող է միանալ նաև Վատիկանը։ Արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերն արդեն ժամանել է Ռուսաստան և երեքշաբթի նախատեսված է հանդիպել Ս.Լավրովի հետ։ Հնարավոր է, որ նա իրեն փոխանցի ուկրաինական առաջարկը, գրում է թերթը։

