Այսօր ևս մեկ շրջան փակվեց․ Արմինկան անկեղծանում է
ՄշակութայինԵրգչուհի ԱՐՄԻՆԿԱՆ ամփոփել է իր կյանքի 53 տարիները՝ ծննդյան տարեդարձի առթիվ սոցցանցում գրառում կատարելով։
«Ձեր Արմինկան մեծացավ մեկ տարով: Եվս մեկ պտույտ Արեգակի շուրջ… Այսօր ևս մեկ շրջան փակվեց, ևս մեկ տարի դարձավ իմ կյանքի պատմության մի մասը։ Տարիները պարզապես թվեր չեն․ դրանք ապրած պահեր են, սիրելի մարդիկ, ձեռքբերումներ ու դասեր, կորուստներ ու նոր սկիզբ… Եվ որքան առաջ եմ գնում, այնքան ավելի եմ հասկանում, որ ամենամեծ երջանկությունը հենց կյանքն է՝ սիրելը, զգալը, գնահատելն ու շնորհակալ լինելն այն ամենի համար, ինչ ունեմ։ Շնորհակալ եմ անցած ճանապարհիս, մարդկանց, ովքեր իմ կյանքում են, և հատկապես այն բոլոր փոքրիկ ու մեծ պահերի համար, որոնք ինձ դարձնում են այն մարդը, ով այսօր եմ։ Եվ հիմա՝ դեպի նոր պտույտ։ Նոր երազանքներով, նոր ուժով, սիրով ու երախտագիտությամբ։ Բարի տարեդարձ ինձ։ Բարև, 53», - գրել է երգչուհին։

