«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ծեծկռտուք, հեռացումներ և տուգանք. Մեսսին պատժվել է ոչ մարզական պահվածքի համար

«Ինտեր Մայամիի» աստղային հարձակվող Լիոնել Մեսսին և պաշտպան Յան Ֆրեյը տուգանվել են MLS-ի կանոնավոր առաջնության «Ֆիլադելֆիա Յունիոնի» դեմ խաղում դրսևորած ոչ մարզական պահվածքի համար: Այս մասին հայտնում է ESPN-ը:

Օգոստոսի 19-ին կայացած հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով, իսկ արգենտինացին աչքի էր ընկել հենց Ֆրեյի փոխանցումից հետո: Սակայն, հանդիպման իրական կրքերը բորբոքվել էին խաղադաշտում տեղի ունեցած բախումների ժամանակ:

 

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ

https://youtube.com/shorts/qHsX7hhSbyo?si=MVaIuqYlg4zS58Pz

 

Խաղից հետո համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է Մեսսին վիճաբանում «Ֆիլադելֆիայի» կիսապաշտպան Քուին Սալիվանի հետ և ափով հարվածում նրա գլխին: Դրանից հետո Սալիվանը բախվել էր նաև Ֆրեյի հետ, իսկ արդեն մրցավարի կողմից ավելացված ժամանակում Քուինի եղբայրն ու թիմակիցը՝ Քավան Սալիվանը, իսկական հրմշտոց էր հրահրել մայամցիների կիսապաշտպան Յանիկ Բրայթի հետ։ Այդ դրվագի արդյունքում երկու ֆուտբոլիստներն էլ հեռացվել էին խաղադաշտից։

Անկախ հանձնաժողովը, մանրամասն ուսումնասիրելով խաղի բոլոր սկանդալային դրվագները, միաձայն որոշել է չեղարկել Քավան Սալիվանի կարմիր քարտը, մինչդեռ Մեսսին և Ֆրեյը ենթարկվել են դրամական տույժի։ Տուգանքի ստույգ չափը չի հրապարակվում։

 

Հիշեցնենք, որ MLS-ի ընթացիկ մրցաշրջանում 39-ամյա Մեսսին մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Այս պահին նա «Ինտեր Մայամիի» լավագույն ռմբարկուն է:

 

Աղբյուրը՝ Armsport.am:

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան