Ռուսական բալիստիկ հրթիռները գրոհել են Կիևը
ՄիջազգայինԿիևը ենթարկվել է գիշերային հրթիռային հարձակման: Նախնական գնահատումներով, քաղաքի վրա արձակվել են տասնյակ բալիստիկ հրթիռներ, այդ թվում՝ հիպերձայնային «Ցիրկոն»: Բացի այդ, օգտագործվել են «Բանդերոլ» հրթիռային անօդաչուներ:
Ուկրաինական աղբյուրները հայտնում են մի շարք հզոր պայթյունների և հրդեհների մասին: Այդ թվում, խոցվել են Կիևի Դարնիցկիի շրջանի խոշոր պահեստային համալիրը, որտեղ եւս մեծ հրդեհ է։
Աղբյուրները հայտնում են նաեւ Բորտնիցկիի կեղտաջրերի մաքրման կայանին մի քանի հրթիռի հարվածի մասին` գրելով «Ռուսաստանը կարող է փորձել լիովին շարքից հանել մայրաքաղաքի ջրամատակարարման եւ կոյուղու համակարգերը»։
Բորտնիցկիի կեղտաջրերի մաքրման կայանը Կիևի և շրջակա տարածքների համար կոյուղու ենթակառուցվածքի կենսական օբյեկտ է, որի երկարատև անջատումը Ուկրաինայի մայրաքաղաքում կյանքը կարող է դարձնել անհնար: Առավել եւս, եթե դա տեղի ունենա ձմռան շեմին:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71078

