Թուրքիան պատրաստվո՞ւմ է պատերազմի Իսրայելի դեմ
ՄիջազգայինԻսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իսրայելի հետախուզությունը տեղեկություններ է ստացել Թուրքիայի կողմից Սիրիա հարձակողական և պաշտպանական զենքեր, այդ թվում՝ ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկելու ծրագրերի մասին։ Սա հիմնականում վերաբերում է հակաօդային պաշտպանությանը։
Ի պատասխան՝ Իսրայելը հայտարարել է, որ չի ընդունի թուրքական ռազմական ներկայությունը Սիրիայում։ Որոշ աղբյուրներ ենթադրում են Իսրայելի և Թուրքիայի միջև ուղղակի զինված հակամարտության հնարավորությունը։
Իսկ այն, որ Թուրքիան Ինտերպոլից պահանջեց Նեթանյահուի միջազգային հետախուզման ցուցակում ընդգրկել, էապես մեծացնում է բախման հավանականությունը։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71081

