ՍՈՒՐԵՆ ԿԱՏՎԱԼՅԱՆԸ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ
ՍպորտՍերբիայում ընթացող Բռնցքամարտի Երիտասարդների Եվրոպայի առաջնությանը մեր երկիրը ներկայացնող կաշվե ձեռնոցի մարտիկ ՍՈՒՐԵՆ ԿԱՏՎԱԼՅԱՆԸ, առաջնությունն ավարտեց բրոնզե մեդալով, թեպետ արժանի էր առաջ շարժվելուն։ Կիսաեզրափակչում անգլիացի մրցակցի հետ մենամարտում նա 3։2 հաշվով հաղթեց առաջին և երկրորդ ռաունդներում։ Նույն հաշվով 3֊րդ ռաունդում հաղթեց անգլիացի մարզիկը։ Մրցավարական աճպարարության շնորհիվ անգլիացին 3։2 հաշվով հաղթեց նաև մենամարտը։ Ցավոք, միշտ են լինում նման անարդար մրցավարներ ու նրանց անհապաղ հեռացնել է պետք, երբեք չի կարելի նման կերպ վարվել մարզիկի հանդեպ, նրա ճակատագրի հանդեպ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

