Ինքնահրկիզման փորձ կատարած կնոջ գործով դատավճռի հրապարակումը հետաձգվել է
Արխիվ 16-20
«Իրավունք»-ին հայտնի է դարձել, որ ինքնահրկիզման փորձ կատարած Լուսինե Սիմոնյանի գործով դատական վճռի հրապարակումը վերաքննիչ դատարանը հետաձգել է: Դատական վճիռը պետք է հրապարակվեր հուլիսի 3-ին, բայց դատավորի բացակայության պատճառով հետաձգվել է: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 15-ին` ժամը` 11:00-ին:
Հիշեցնենք` 2015 թ-ին քաղաքացին, երկու երեխաների մայր 40-ամյա Լուսինե Սիմոնյանը երկրորդ եւ երրորդ աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էր «Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն» բժշկական կենտրոն:
Ինքնահրկիզման պատճառն այն է, որ Լուսինե Սիմոնյանն իր բնակարանը վարձով տվել էր նորապսակ ընտանիքի, իսկ ինքն իր երեխաներով տեղափոխվել հանրակացարան: Բավական երկար ժամանակ վարձակալած տանը ապրելով` նորապսակ զույգն էլ իր հերթին է բնակարանը վարձով տվել: Նոր վարձակալներն էլ տանը եղած բոլոր իրերը վաճառել են` ունեցած պարտքերը փակելու համար: Տիկին Սիմոնյանը, իմանալով, որ իր տան եղած-չեղածն օտար մարդիկ իրենցով են արել` դիմել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: Այստեղ նախ հարուցվել է քրեական գործ, բայց հետո կարճվել է, որովհետեւ Լուսինեի ամուսինը հայտարարել է, թե ինքը տեղյակ է եղել, որ տան իրերը վաճառվել են:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=34717&l=am/