«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Ժողովուրդ». Փաշինյանը հետ է կանչել ՌԴ-ում ՀՀ դեսպանին

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը չի շարունակի պաշտոնավարել Մոսկվայում։ Նիկոլ Փաշինյանը որոշել է հետ կանչել նրան, և իշխանական մեր աղբյուրները վստահեցնում են՝ որոշումն անշրջելի է։

Թե ով կփոխարինի Արսենյանին, դեռևս պարզ չէ․ մեր տեղեկություններով՝ այս պահին նույնիսկ հստակ թեկնածու չկա։

Արսենյանի աշխատանքից Նիկոլ Փաշինյանը դժգոհ է, քանի որ հայ-ռուսական լարված հարաբերությունների կարգավորմանը չի կարողանու հասնել: Մինչդեռ փաստ է, որ հենց Փաշինյանն էլ չի կարողանում Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները կարգավորել։ Դրա ամենացցուն դրվագներից մեկն այն է, որ ՌԴ նախագահը անգամ չշնորհավորեց Փաշինյանին խորհրդարանական ընտրություններից հետո։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պաշտոնական պարզաբանում ստանալ Արսենյանի հետկանչի վերաբերյալ։ ԱԳՆ-ից մեզ հայտնեցին, որ հարցն իրենց տիրույթում չէ՝ ուղղորդելով դիմել Հանրապետության նախագահի աշխատակազմ։ Նախագահականից առաջարկեցին հարցն ուղղել Կառավարությանը։ Վարչապետի խոսնակն էլ երեկ ողջ օրվա ընթացքում մեր հարցին պաշտոնապես չպատասխանեց։

Սակայն պաշտոնական «շրջապտույտի» մեջ իշխանական մեր աղբյուրները պնդում են՝ Գուրգեն Արսենյանի հետկանչն արդեն անշրջելի իրողություն է։ Մնում է հասկանալ՝ ով կուղարկվի Մոսկվա և արդյոք դեսպանի փոփոխությունը կարող է լուծել այն քաղաքական խնդիրը, որը մինչ այժմ չի հաջողվել կարգավորել անգամ Փաշինյան-Պուտին մակարդակում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71055 

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը