«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Հրապարակ»․ ՔՊ-ն ԱԺ պաշտոններում ընտրությունը սերիալի է վերածել

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ը գրում է.

««Ուժեղ Հայաստանին» հասանելիք հանձնաժողովների նախագահներին ընտրել-չընտրելու թեմայով ՔՊ խմբակցությունն իր փակ նիստում նախօրեին քվեարկություն է արել։ Ասում են՝ այնպես չէ, որ բոլորը չընտրելու կողմնակից են եղել։ Ե՛վ ընտրելու, ե՛ւ չընտրելու օգտին ելույթներ են եղել, հետո յուրաքանչյուր թեկնածուի մասով առանձին քվեարկություն են արել, բայց չընտրելու կողմնակիցները գերակշռել են, եւ քաղաքական որոշում է կայացվել։

ՔՊ-ականներն ասում են՝ օրենքի պահանջ է, պարզ է, որ պետք է ընդդիմությունը հանձնաժողովներ ղեկավարի, բայց հո հենց առաջին անգամից չե՞ն ընտրվելու։ Երեւի համարում են, որ այս եղանակով «հնազանդեցնում» են «Ուժեղ Հայաստանին»՝ ստիպելով, որ մի քանի անգամ թեկնածու առաջադրեն, նորից ու նորից ելույթներ ունենան, այդ հանձնաժողովների եւ թեկնածուների հետ կապ չունեցող տասնյակ հարցերի պատասխանեն։ Որոշել են «տանել-բերել», մի քանի անգամ չընտրել, հետո վերջում կա՛մ ընտրել, որ օրենքի պահանջը կատարված լինի, կա՛մ ընդդիմությունը հոգնի ու հրաժարվի այս գործընթացին մասնակցելուց։ Սակայն, եթե օրենքը պահանջում է, որ ընդդիմությանը հասանելիք հանձնաժողովները ղեկավարեն ընդդիմության ներկայացուցիչները, պետք է առանց առարկության ընտրեին ընդդիմության թեկնածուներին, քանի որ իրենք հանձնաժողովների նախագահների պաշտոնի «պլանկան» այնքան են գցել, որ դրանց նախագահներ են ընտրվել Լուլուն, Տրդատ Սարգսյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ այլք:

Թե այս խորհրդարանական ներկայացման քանի սերիա է նախատեսել Նիկոլ Փաշինյանը, դեռ հայտնի չէ։ Այս գործընթացի իմաստը կարող է լինել այն, որ հանրությանը ցույց տան` կարող ենք ընտրել, բայց չենք ընտրում, երբ ուզենք, այն ժամանակ կընտրենք։ Նաեւ այն, որ նման շոուներով զբաղեցնեն մարդկանց, մինչեւ Նիկոլ Փաշինյանը Տիգրանաշենի հանձնումը հորով-մորով անի»:

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71054 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան