Ուկրաինան հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ
ՄիջազգայինՈւկրաինան հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ բանակցությունների իր պատրաստակամության մասին։
Զելենսկիի գրասենյակի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիսլիցյան հայտարարել է, որ Կիևը պատրաստ է նստել Մոսկվայի և Վաշինգտոնի հետ բանակցային սեղանի շուրջ՝ հակամարտության կարգավորման հարցը քննարկելու համար։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացը ներկայումս կասեցված է։
Ուկրաինական կողմը հույս ունի ամերիկացի բանակցողների այցի վրա, որը կարող է օգնել վերսկսել երկխոսությունը։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71048

