Որ խաղահամարի մարզաշապիկով հանդես կգա Տիկնիզյանը «Օլիմպիակոսում»
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը, որն օրերս է համալրել հունական «Օլիմպիակոսի» կազմը, կողմնորոշվել է խաղահամարի հարցում։
Ինչպես հայտնում է Sport24.gr պարբերականը, 27-ամյա ձախ պաշտպանն ընտրել է 71 խաղահամարը։ Այս տեղեկությունն արդեն պաշտոնապես հաստատել է նաև հունական ակումբի մամուլի ծառայությունը։

