«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրում է Ալեն Սիմոնյանի աղմկահարույց գրառումը

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրում է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի՝ օգոստոսի 17-ին սոցիալական ցանցում կատարած աղմկահարույց գրառումը, որտեղ նա քաղաքական ընդդիմախոսների հասցեին օգտագործել էր վիրավորական և նվաստացուցիչ բնույթի արտահայտություններ։ Այս մասին կառույցից հայտնեցին «Ժողովուրդ» օրաթերթին։

«Ժողովուրդ»-ը գրավոր հարցմամբ դիմել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ խնդրելով գնահատել՝ արդյոք նման հրապարակումը կարող է համարվել պետական պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի և էթիկայի նորմերի խախտում, ինչպես նաև պարզել՝ արդյոք Հանձնաժողովն ուսումնասիրում է գրառումը և պատրաստվում է համապատասխան գործողություններ ձեռնարկել։

Հանձնաժողովից մեր հարցմանը օպերատիվ պատասխանել են։

Պատասխանում, մասնավորապես, նշվում է, որ Հանձնաժողովը «մեդիա մոնիթորինգի շրջանակներում իրականացնում է ուսումնասիրություն»՝ Ալեն Սիմոնյանի գրառման և դրա վերաբերյալ մեդիա հրապարակումների առնչությամբ։

Ավելին՝ ուսումնասիրությունն իրականացվում է «ԱԽ քարտուղարի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման հիմքով վարույթի նախաձեռնման օրենսդրական հիմքերը գնահատելու նպատակով»։

Այս ձևակերպումն ուշագրավ է։ Հանձնաժողովը չի սահմանափակվել գրառման վերաբերյալ ընդհանուր մեկնաբանությամբ, այլ փաստացի այն ներառել է պաշտոնատար անձի վարքագծի հնարավոր խախտման տեսանկյունից ուսումնասիրության շրջանակում։

Հանձնաժողովը նաև պարզաբանել է իր իրավասությունը՝ հղում կատարելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1.1 կետին։ Ըստ այդ դրույթի՝ Հանձնաժողովի գործառույթներից է պետական պաշտոն զբաղեցնող անձանց՝ բացառությամբ օրենքով թվարկված մի շարք պաշտոնների, «վարքագծի կանոնների, բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների, և շահերի բախման կարգավորումների պահպանմանը հետևելը»։

Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանի օգոստոսի 17-ի գրառման մեջ ընդդիմադիր պատգամավորների հասցեին օգտագործվել էին «մանկապարտեզի սաներ», «փոքրիկ ծաղրածուներ», սպառնացել «տրորել» և այլ վիրավորական բնույթի արտահայտություններ։ Գրառման մեջ հնչել էին նաև անձնական բնույթի այլ ձևակերպումներ և սպառնալիք պարունակող արտահայտություններ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է պարզի՝ արդյոք պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձի նման վարքագիծը համապատասխանում է պաշտոնատար անձանց համար սահմանված վարքագծի կանոններին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71032 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան