5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր

Հասարակություն

2026-2027 ուսումնական տարվան ընդառաջ մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները, որոնց մասնակցում են նաև նախադպրոցական ու արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները, ինչպես նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ղեկավարները:

 

Արաքսիա Սվաջյանն առաջին հերթին անդրադարձել է նախադպրոցական կրթության չափորոշչի ներդրմանը՝ նշելով, որ գործընթացն ավարտական փուլ է մտել։ Չափորոշիչն արդեն ամբողջությամբ ներդրվել է մանկապարտեզներում, իսկ համապատասխան աշխատանքներն իրականացվել են նաև դպրոցներին կից նախակրթարաններում և նախադպրոցական կրթական գործունեություն իրականացնող այլ հաստատություններում։

 

Նախարարի տեղակալի խոսքով՝ ներդրման ընթացքում ստացված հետադարձ կապի հիման վրա չափորոշչում նաև որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել։ Մասնավորապես՝ հստակեցվել են կարողունակությունների ձևակերպումները՝ հաշվի առնելով երեխաների տարիքային առանձնահատկությունները, վերանայվել են վերջնարդյունքները և զարգացման միջավայրին ներկայացվող պահանջները։

 

Անդրադարձ է կատարվել նաև տարատարիք խմբերի համար նախատեսված ծրագրերին։ Մշակվել են առանձին ծրագրեր, որոնք առաջիկայում հասանելի կլինեն հաստատություններին և հնարավորություն կտան առավել արդյունավետ կազմակերպելու տարատարիք խմբերի կրթական գործընթացը։

 

Արաքսիա Սվաջյանը կարևորել է նախադպրոցական կրթության դերի նկատմամբ հանրային ընկալման փոփոխությունը՝ ընդգծելով, որ մանկապարտեզն առաջին հերթին կրթական միջավայր է, որտեղ ձևավորվում են երեխայի հետագա ուսումնառության համար անհրաժեշտ կարողություններն ու հմտությունները։

 

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է, որ Կառավարության հաջորդ ծրագրի համար որպես թիրախ նախատեսվում է սահմանել 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության պարտադիր լինելը։ Մինչ այդ նախատեսվում է աշխատանքներ իրականացնել նախադպրոցական կրթության լիարժեք հասանելիությունն ապահովելու ուղղությամբ՝ ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության մյուս բնակավայրերում։

 

Արաքսիա Սվաջյանը շեշտել է նախադպրոցական կրթության կարևորությունը երեխայի հետագա ուսումնառության տեսանկյունից՝ նշելով, որ նախադպրոցական կրթություն ստացած երեխաներն ավելի հեշտ են հարմարվում դպրոցական միջավայրին և ավելի մեծ հաջողություններ են ունենում առաջադիմության առումով:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում կատարված փոփոխություններին։

 

Կարևոր փոփոխություններից մեկը վերաբերում է նախակրթարան հաճախելու տարիքային շեմին։ Եթե նախկին կարգավորմամբ նախակրթարան կարող էին հաճախել միայն 5-6 տարեկան երեխաները, ապա այժմ այդ հնարավորությունը նախատեսված է 4-6 տարեկանների համար։ Այն բնակավայրերում, որտեղ նախադպրոցական ծառայություն հասանելի չէ, մանկապարտեզ չկա, տարիքային շեմը սահմանվել է 3-6 տարեկանը։

 

Փոփոխության նպատակը նախադպրոցական կրթության մեջ երեխաների ընդգրկվածության մեծացումն ու ծառայությունների հասանելիության ապահովումն է։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում