ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ20 ԱԱ. ԳՈՌ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է ԵՐԿՈՒ ՍՓՈՓԻՉ ԳՈՏԵՄԱՐՏԵՐՈՒՄ ԵՎ ԿՊԱՅՔԱՐԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԻ ՀԱՄԱՐ
ՍպորտՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Աշխարհի առաջնությունում մեր երկրի ներկայացուցիչ ԳՈՌ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ նվաճել է բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք, 72 կգ քաշային կարգում։
Սփոփիչ գոտեմարտերում Գոռը 9։0 հաշվով հաղթեց մոլդովացի Իգնատ Մեյկոյին, 6։1 հաշվով էլ վրացի Ալեքսանդր Ռուսիտաշվիլիին, բրոնզե մեդալի համար հայ ըմբիշը կգոտեմարտի ուզբեկ Բեհրուզբեկ Վալիևի հետ։
Բրոնզե մեդալի համար կպայքարեն նաև 67 կգ քաշային ՅՈՒՐԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ և 97 կգ քաշային ԷՐԻԿ ՏԵՐ - ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ, որոնք պարտվել էին կիսաեզրափակչում։
Հիշեցնենք, որ 77 կգ քաշային ՍԱՄՎԵԼ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ նվաճել է ոսկե մեդալ, իսկ 87 կգ քաշային ՅՈՒՐԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ արծաթե մեդալ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

