«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՌԴ ԱԳՆ-ում Ճապոնիայի դեսպանին բողոք են հայտնել Տոկիոյի հակառուսական հայտարարարությունների կապակցությամբ

Մոսկվայում Ճապոնիայի դեսպան Ակիրա Մուտոն 25 րոպե Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում գտնվելուց հետո հեռացել է այնտեղից՝ առանց մեկնաբանությունների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

 

Դիվանագետը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն՝ Կուրիլյան Իտուրուպ կղզի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կատարած ուղևորության պատճառով Տոկիոյի հայտնած բողոքից հետո։Ռուսաստանի արտգործնախարարությունը դեսպանի այցից հետո հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը խիստ բողոք է հայտնել ճապոնացի դիվանագետին՝ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի և արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգիի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Իտուրուպ կղզի կատարած այցի վերաբերյալ արված հակառուսական հայտարարությունների կապակցությամբ։

 

Ըստ գերատեսչության՝ Ակիրա Մուտոյին տեղեկացվել է, որ Մոսկվան իրավունք ունի ձեռնարկելու համապատասխան հակամիջոցներ՝ Տոկիոյի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների և Կիևին աջակցության պատճառով։ Բացի այդ, ըստ հաղորդագրության, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում Ճապոնիայի դեսպանին տեղեկացրել են, որ ՌԴ ինքնիշխանությունն ու իրավասությունը Հարավային Կուրիլյան կղզիների նկատմամբ անձեռնմխելի են։

 

Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ դեսպանը կանչվել է նախարարություն, սակայն Ճապոնիայի դեսպանությունում ասել են, որ նա չի կարողանա այցելել գերատեսչություն ո՛չ օգոստոսի 14-ին, ո՛չ էլ 17-ին՝ այդպես էլ հստակ չբացատրելով պատճառը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո Կուրիլյան կղզիներն անցել են Ռուսաստանի վերահսկողության տակ, սակայն Տոկիոն չի ճանաչում Ռուսաստանի ինքնիշխանությունը Կուրիլյան արշիպելագի հարավային չորս կղզիների նկատմամբ: Պուտինն օգոստոսի 13-ին այցելել էր Կուրիլյան Իտուրուպ կղզի, ինչը Տոկիոյում շատ բացասական էր ընդունվել։

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան