Պաշտոնական. Տիկնիզյանը` «Օլիմպիակոսի» ֆուտբոլիստ. Որքան կվաստակի հայ ֆուտբոլիստը
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը կարիերան կշարունակի Հունաստանում։ «Օլիմպիակոսը» պաշտոնապես հայտարարել է 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի մասին։
Ըստ հունական մամուլի՝ Տիկնիզյանը նոր ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր, որը կարող է երմարաձգել ևս մեկով։ Հայ պաշտպանի տարեկան աշխատավարձը «Օլիմպիակոսում» կկազմի շուրջ 1,1 միլիոն եվրո։
Տիկնիզյանի տրանսֆերի համար «Օլիմպիակոսը» Բելգրադի «Ցրվենա Զվեզդային» կվճարի հաստատուն 5 միլիոն եվրո, իսկ ևս 2 միլիոն եվրո նախատեսված է որպես հավելավճար։

