ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ20 ԱԱ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՍԱՄՎԵԼ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԸՄԲԻՇԻՆ ՈՒ ԴԱՐՁԱՎ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ
ՍպորտՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների Աշխարհի առաջնությանը, փայլուն հանդես եկավ Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն ՍԱՄՎԵԼ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ։ Նա հանդես գալով 77 կգ քաշային կարգում, եզրափակչում 1։1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Զավիդան Նահմաթովին ու նվաճեց Աշխարհի չեմպիոնի կոչումը։ Իսկ մեր մյուս ներկայացուցիչ Յուրիկ Պետրոսյանը, ցավոք զիջեց ճապոնացի մրցակցին ու արծաթե մեդալի արժանացավ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

