Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Տիկնիզյանն այսօր առավոտյան ժամանել էր Աթենք՝ ավարտին հասցնելու հունական «Օլիմպիակոս» տեղափոխությունը:
Հայ ֆուտբոլիստը բուժզննում է անցել ու փորձել նոր թիմի մարզաշապիկը, լուսանկարվել ակումբի մարզադաշտում, հայտնում է ինսայդեր Իվան Կարպովն ու հավելում, որ տրանսֆերի արժեքը կկազմի 5 մլն եվրո՝ գումարած երկու միլիոն եվրո բոնուսների տեսքով։


